550 հազար ԱՄՆ դոլարով կառավարական դասի մեքենաներ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի համար. AntiFake.am

Որոշ ժամանակ առաջ AntiFake.am-ին տեղեկություններ էին փոխանցվել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 2 «Mercedes-Benz» S դասի (S 600 W 222) ամբողջությամբ զրահապատ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը, աղբյուրի փոխանցմամբ, 350.000 ԱՄՆ դոլար է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեքենաները ձեռք են բերվել հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ԵԱՏՄ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցող պետությունների ղեկավարներին սպասարկելու «անվան տակ», սակայն ձեռքբերման իրական նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանին սպասարկող նախկին մեքենան փոխարինելը և նոր մեքենաներով նրա սպասարկումն ապահովելը։

Հոկտեմբերի 1-ի նիստից հետո արդեն Նիկոլ Փաշինյանը տեղափոխվում է նշված մեքենայով և Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ու լրատվականները պարբերաբար ֆիքսում են նոր մեքենան։

Ավելի ուշ տեղեկություններ ստացանք, որ նոր ձեռք բերված ամբողջությամբ զրահապատ մեքենաներից երկրորդն էլ հատկացվել է կառավարության կազմում որևէ կարգավիճակ չունեցող վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

 

Մեր ունեցած տեղեկությունները ճշտելու համար AntiFake.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին, որտեղից այն վերահասցեագրել էին ՀՀ ԱԳՆ-ին՝ պատճառաբանելով, որ նշված հարցերին իրավասու է պատասխանել այդ կառույցը։

Հայցել էինք տեղեկություններ տրամադրել նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկած մեքենաների, դրանց գնման կամ վարձակալման մասին։ Ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են, որ նիստին մասնակցած պետությունների ղեկավարներին սպասարկել են թվով 6 «Mercedes-Benz» մակնիշի ներկայացուցչական դասի ավտոմեքենաներ, որոնցից 2-ը հանդիսանում են ՀՀ սեփականությունը, 1 ավտոմեքենա վարձակալվել է, 3-ը՝ անվարձահատույց տրամադրվել են ՀՀ քաղաքացի հանդիսացող 3 տարբեր անձանց կողմից։

ԱԳՆ-ն, հղում անելով Տեղեկատվության ազատության և Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքերին, մերժել էր տրամադրել մեքենաների սեփականատերերի անունները։

Այսպիսով՝ չնայած, որ հարցմանը տրվել է խուսափողական պատասխան և մեքենաների մոդելների անվանումները և մի շարք այլ մանրամասներ պատասխանում առկա չեն, այնուամենայնիվ հաստատվում է 2 նոր մեքենաների ձեռքբերման հանգամանքը։ Խուսափողականությունից էլ կարելի է ենթադրել, որ ԵԱՏՄ-ն պատրվակ է եղել, իսկ մեքենաները իրականում ձեռք են բերվել Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին սպասարկելու համար։

Այս ամենի վերաբերյալ իր աղբյուրներին հղում անելով` հրապարակում էր պատրաստել politik.am-ը և նշել, որ Նիկոլ Փաշինյանը ձեռք է բերել 1 «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը նվազագույնը 540.000 ԱՄՆ դոլար է։

Մենք ևս փորձեցինք հասկանալ մեր աղբյուրի մատնանշած մոդելի ավտոմեքենաների արժեքը և գնահարցում ուղարկեցինք Mercedes-Benz-ի` Ռուսաստանում գործող պաշտոնական ներկայացուցչին։ Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ S 600 W 222 կամ այլ կերպ S 600 GUARD FL մոդելի մեքենայի արժեքը 42,401,065.50 ռուբլի է, իսկ առաջարկվող հատուկ գինը՝ 36,500,000 ռուբլի, այսինքն՝ ավելի քան 550,000 ԱՄՆ դոլար։

դիտվել է 613 անգամ
Լրահոս
«Սա հերթական քաղաքական շոուն է, արդեն՝ ԲԴԽ մասնակցությամբ». Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար 115 000 արցախցիներ ստիպված էին փախչել Հայաստան՝ հալածանքների և ոճրագործությունների սպառնալիքի ներքո Հիմա էլ Ռուբինյանն է պարգևատրել Հետաձգվել է Նիժնի Նովգորոդ-Երևան չվերթը Հ1-ով հեռարձակված ռեպորտաժն ուղղված է Հակոբյանի գովերգմանը՝ խոցելի խմբի երեխաներին ցույց տալով ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող արդյո՞ք տեղյակ չէ Արցախի էթնիկ զտումից, պատերազմից ու հումանիտար աղետից Սուրեն Գաբրիելյանից հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույք Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը Գազայում հայտնել են իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 50 զոհի մասին Հունաստանում խիստ շոգի պատճառով բացօթյա աշխատանքը սահմանափակվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ վճիռ․ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 350 մլն դրամի գույք Մեր վիճակն ավելի ծանր է, քան Թումանյանի կկվի վիճակը․․․ Արեգակի վրա տեղի է ունեցել ամառվա ընթացքում ամենահզոր բռնկnւմը Օլիմպիական կրակն արդեն Փարիզում է Էրդողանը և Ասադը առաջիկա ամիսների ընթացքում կարող են հանդիպել երրորդ երկրում ԱՄՆ-ն 16 մլն դոլար է հատկացրել ՀՀ-ում պարեկային ոստիկանության ձևավորմանը Սերգեյ Բագրատյանի կնոջ հիմնադրած ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի ապօրինի արդյունահանման բիզնեսը. «Հետք» Սամվել Ալեքսանյանը շարունսկում է մոլորեցնել գնորդներին Այս փուլում Աննա՛, դուք "թույլ օղակն" եք (լուսանկար) Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է մի քանի քաղաքացիների վրա, այդ թվում՝ 4-ամյա երեխայի, ում վիճակը ծանր է Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ՀՀ դրոշակակիրը լինելու է բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Երևանում և մարզերում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Շինուհայրում ընտանիքի անդամների թունավորման պատճառը եղել է ռուսական արտադրության հավի միսը. նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրաչ Բերբերյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Արա Սահակյանը և Գուրգեն Հովհաննիսյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գրող Արթուր Հայրապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am