Փաշինյանը եւ իր արտգործնախարարը վերջնականապես «փոշիացրել» ու վնասազերծել են Արցախի գործոնը, զրոյացրել որպես հակամարտության սուբյեկտի

Փաշինյանական ագիտպրոպի սիրած հնարքներից մեկը, ինչպես գիտեք, կարեւոր խնդիրներից ուշադրություն շեղելն է։

Կարեւորը` «կուտ տալ» մարդկանց եւ ինֆորմացիոն ժխորի մեջ տարրալուծել «զգայուն» խնդիրները։

Ցանկացած մեկը, ով «մոտիկից» ճանաչում է Փաշինյանին, գիտի`ինչով է շնչում, ուր է տանում արցախյան կարգավորման գործընթացը, ի՜նչ պարզունակ մեթոդներով է մանիպուլացնում հասարակական կարծիքը` փորձելով կասեցնել կամ գոնե դանդաղեցնել երբեմնի «բարձր» վարկանիշի սրընթաց անկումը (բավական է հետեւել ֆեյսբուքյան «քննարկումներին»` համոզվելու համար, որ «Հիսուսի աթոռից համեստորեն իջած եւ Հռոմի պապի գահին բազմած» մեսիայի իրական եւ ֆեյք ֆանատների դեֆիցիտն օր օրի սրվում է), հասկանում է, որ ագիտպրոպի թիվ 1 խնդիրը` հարցերի հարցը, Արցախյան կարգավորման շուրջ ստեղծված «վթարային» իրավիճակը լղոզելն է։

Իսկ իրավիճակը աղետալի արագությամբ մոտենում է «նախալիսաբոնյան եւ հետլիսաբոնյան» շրջանի տրամաբանությանը։ Այն ժամանակ`1996թ. դեկտեմբերի 2-ից առաջ, ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովի նախօրեին, ստատուս-քվոն միանշանակ ի վնաս մեզ էր` ամբողջությամբ Ադրբեջանի օգտին, ինչպես այսօր։ Այն, ինչ առաջարկվում էր հայկական կողմին`տխրահռչակ փուլային կարգավորումից գլուխն ազատելու համար, ընդդիմության, ընդհանուր առմամբ` հասարակական կարծիքի ճնշման տակ Տեր-Պետրոսյանը ծայրահեղ քայլի գնաց. «ուզած-չուզած» վետո դրեց քվեարկության պատրաստ հակահայ բանաձեւի վրա`ձեռքը խփեց սեղանին ու «լքեց դահլիճը»`իր հետեւից շրխկացնելով դուռը, եւ գագաթաժողովը սահմանափակվեց նույնաբովանդակ հայտարարության ընդունմամբ։

Գրեթե նույնը արեց արտգործնախարար Մնացականյանը Բրատիսլավայում`կիսաձայն «ոչ» ասաց Մամեդյարովի ձեւակերպած եւ, դատելով ամենից՝ Մինսկի խմբի համանախագահների հետ համաձայնեցված «Լավրովի պլանին»։ Ինչը, եթե հավատանք Ադրբեջանի արտգործնախարարին, տհաճ անակնկալ էր համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համար։

Մեր ԱԳՆ խոսնակը հերքեց, որ սեղանին հենց այն է, ինչի մասին ասում է Մամեդյարովը (առաջին փուլում`հայկական ուժերի դուրսբերում «Ադրբեջանի օկուպացված տարածքներից»՝ ներառյալ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, փախստականների վերադարձ, կոմունիկացիաների վերագործարկում, երկրորդ փուլում, երբ հայկական կողմի ակտիվում այլեւս թղթի շերեփից բացի ոչինչ չի լինի`«քննարկումներ» Արցախին Ադրբեջանի կազմում «բարձր» ինքնավարություն տալու վերաբերյալ, այլ կերպ ասած`«տարածքներ խաղաղության» կամ, ինչպես «նրբորեն» ակնարկեց Մամեդյարովը`փորձելով քաղցրացնել դառը դեղահաբը, «բարգավաճման» դիմաց)։ Խոսնակը եւս մեկ անգամ հավաստիացրեց, որ սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, բայց չհերքեց ամենակարեւորը` որ փակ դռների հետեւում ժամեր շարունակ ընթացող «կոնսուլտացիաները» փուլային կարգավորման շուրջ են։

Փոխարենը սխալ հանեց ԱԺ արտաքին հարաբերությունների փոխնախագահ` հին հհշական Հովհաննես Իգիթյանին, ըստ որի` Փաշինյանը դեմ չէ, որ «ԼՂ ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչը Արցախի ղեկավարության հետ հավասարը հավասարի պես մասնակցի բանակցություններին։ Եվ ստացվեց այնպես, որ հանրային «դիսկուրսի» կիզակետում հայտնվեց «միջհամայնքային ձեւաչափի» նպատակահարմարության հարցը։ Իսկ այն, որ փաթեթային կարգավորման մասին որեւէ մեկը այլեւս չի հիշում, նույնիսկ հայկական կողմը, եւ բանակցությունները սահուն կերպով տեղափոխվել են «փուլայինի» դաշտ, մղվեց երկրորդական պլան։

Բանակցային ստատուս-քվոյի «կրիտիկականին մոտ» լինելու մյուս ցուցիչը Փաշինյանի հոգու «սրտակեղեք ճիչն» է, թե «Արցախի եւ Հայաստանի իշխանությունների մոտեցումները նույնական են։ 100 տոկոսով նույնական են»։ Մի բան, բանակցությունների պատմության մեջ երբեք չի եղել` Արցախի դիրքորոշումը միշտ ավելի կոշտ էր «հողեր հանձնելու» հարցում, քան «բանակցային կոնյունկտուրայով» կաշկանդված Հայաստանի դեպքում։

Սա մի՛ բան է նշանակում`Փաշինյանը եւ իր արտգործնախարարը վերջնականապես «փոշիացրել» ու վնասազերծել են Արցախի գործոնը, զրոյացրել որպես հակամարտության սուբյեկտի, որ միշտ կարող է «ոչ» ասել հայկական շահերին հակասող ցանկացած փաստաթղթի` ասելով, որ պատասխանատվություն չի կրում իր բացակայությամբ ձեռք բերված որեւէ համաձայնության համար։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Արցախը թեկուզեւ «համայնքի» մակարդակով բանակցային սեղանի մոտ «վերադարձնելու» փաշինյանական մտասեւեռման եւ բանակցությունների արդի փուլի մասին...

Լիլիթ Պողոսյան

դիտվել է 383 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video) Սասունին երեկ ինչպես պետք է խայտառակեցին ԱԺ-ում (video) Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի վերաքննիչ բողոքը Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում 956 հզր եվրոյի մաքսանենգություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Նեպալը մի քանի միլիարդ դոլարի վնաս է կրել շուրջ 500 մարդու կյանք խլած ջրհեղեղի պատճառով Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am