Այդ մարդկանցից ո՞ր մեկը կբացեր իր քսակը, եթե դրամահավաքը ոչ թե վարչապետի կինն աներ, այլ ուրիշ հիմնադրամի ղեկավար

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ դրամահավաք իրականացրած Աննա Հակոբյանն անցած շաբաթ կրկին դրամահավաք էր անում։ Արդեն ավանդույթ է դառնում ճոխ սեղանների շուրջ ունեւորներին հավաքելը եւ նրանց համար աճուրդներ կազմակերպելը։ Այս անգամ մի տարբերություն կար՝ մշակութային դեմքեր էլ էին ներկա եւ իրենց ներկայությամբ կոչված էին փողահավաքն «օրհնելուն», որ քննադատություն չհնչի, ինչը, ի դեպ, իշխանական խոսափողները «հաչոց» են անվանում։

Մի տարբերություն էլ կար․ վարչապետի տիկինը փորձել էր այնպիսի ելույթ ունենալ, որ ներկաները ոչ միայն փող տային, այլեւ կարեկցանքով լցվեին իր եւ ողջ ակցիայի հանդեպ, քանի որ իրենք ծանր, տանջալից աշխատանք են կատարում՝ նորոգում են, բուժում են, կարիքներ են հոգում մեր նման «ապերախտ» հասարակության համար, որն ի վիճակի չէ հասկանալ ո՛չ բարեգործության իմաստը, ո՛չ գիտակցել, որ դա արվում է կամավոր։

Ոչ էլ ըմբռնել, որ մեր փողատերերն ամեն մեկը մի սրբություն է՝ անշահախնդրության եւ հայրենասիրության մարմնացում, որոնք պատրաստ են յուրաքանչյուր կարիքավորի ձեռքը բռնել, ամեն քանդված դպրոցի ու մանկապարտեզի սանի համար հոգի տալ։

Իսկ դրամահավաքին ներկաների թվում էին ոչ միայն բոլոր իշխանությունների կողքին կանգնած Տիգրան Մանսուրյանը, այլեւ, օրինակ, Գաբրիել Ջեմբերջին՝ Լեւոն Սարգսյանի բիզնես-պարտնյորը, որը, թվում է, պետք է նստած լիներ Լեւոն Սարգսյանի կողքի «կամերում»։ Կամ՝ ՍԱՍ-ի Արտակը, ում ընկերությունում 2017-ի ընտրությունների նախօրեին տեղի ունեցած ժողովը պետք է ընտրակեղծարարության ցանկը գլխավորեր։


Բարեգործության մասին սրտառուչ ճառեր ասողները մի հարցի էլ պետք է պատասխանեն՝ այդ մարդկանցից ո՞ր մեկը կբացեր իր քսակը, եթե դրամահավաքը ոչ թե վարչապետի կինն աներ, այլ ուրիշ հիմնադրամի ղեկավար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Իրական քաղաքականությունն այդ ամենի մեջտեղում է Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան․ Սուրեն Սուրենյանց Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. ադրբեջանագետ Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am