«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը, խոսելով դեռևս այն ժամանակվա ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած ընդհարումից, ասել է, որ ինքը շարունակում է պնդել, որ որևէ բռնություն չի կիրառել Փաշինյանի նկատմամբ, և այդ էջը վաղուց փակված է:
«Ինձ անհանգստացնում է, թե այս իշխանությունն ինչ վերաբերմունք ունի այն մարդկանց նկատմամբ, որոնց ես հարգում եմ: Ես մտահոգված եմ, որ անպատրաստ, ոչ ադեկվատ մարդիկ ղեկավարում են երկիրն ու այն տանում են կործանման»,– ասել է նա: Ըստ Գեղամյանի՝ Հայաստանն ունի ոչ ադեկվատ վարչապետ, որը ստում է, ասելով՝ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:
Անդրադառնալով վերջին շրջանում մեծ քննարկման առարկա դարձած գործարար, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և գործարար Խաչատուր Սուքիասյանի միջև տեղի ունեցող խնդիրներին. ասել է, որ նրանց անձամբ հրահրել է Նիկոլ Փաշինյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը