Դուք այնքան ապազգային եք, որ համաձա՞յն եք ադրբեջանցիներն ապրեն Արցախում.թեժ բանավեճ (video)

Տիկին Աննա Հակոբյանը հայուհիներին կոչ անելու, հայուհու անունից խոսելուց առաջ դեռ պետք է հայուհուն համարժեք կեցվածք ունենա: Եթե ուզում եք իմանալ՝ նա դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որպեսզի կարողանա հայուհիներին կոչով դիմի, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կոչին՝ ամանորյա տոնն անցկացնել Հանրապետության հրապարակում՝ մոռանալով խոզի բուդը, բլինչիկն ու նման ուտեստները:

Հաղորդման մյուս հյուրի՝ հասարակական ու քաղաքական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իրենց կոչով փորձում են ժողովրդին կտրել ազգային ավանդույթից. «Ազգային ավանդույթից կտրելուց բացի, Նիկոլ Փաշինյանը ստորություն է անում՝ ամանորյա ծախսերի համար նախատեսված գումարն անհայտ է, թե ուր է գնում, քանի որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գնած տոնածառն է, Տարոնի խաղալիքներն են»:

Հասարակական ու քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն էլ կարծում է, որ պետք է վերջ տալ որկրամոլությանը. «Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի հրավերը Ամանորը նշել Հանրապետության հրապարակում ճիշտ է»:

Խոսելով երկրում տիրող սոցիալական վիճակի, քաղաքացիներին հատկացվող թոշակի ու աշխատավարձերի մասին՝ Վոլոդյա Հովհաննիսյանը շարունակում է պնդել, որ սպաների աշխատավարձերը չեն բարձրացել, մինչդեռ հանցավոր ճանապարհով բարձրացվել է նախարարների աշխատավարձերը: Ազատ Արշակյանն էլ անմիջապես հակադարձեց, ասելով, որ իր որդին ևս զինվորական է ու իր որդու աշխատավարձը բարձրացել է:

Սոնա Աղեկյանն էլ նշել է, որ ինքը բոլոր զինվորականների անունից ունի նամակ, որի համաձայն՝ զինվորականների աշխատավարձերից 5 հազար դրամ ամեն ամիս փոխանցվում է Աննա Հակոբյանի հիմնադրած ֆոնդին:

Անդրադառնալով դատաիրավական համակարգի նկատմամբ իրականացվող քայլերին ու ՍԴ դատավոր-անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքին՝ Ազատ Արշակյանն ասել է, որ դեռ հեղափոխության օրերին պետք էր կասեցնել բոլոր դատավորների իրավունքներն ու նոր դատաիրավական համակարգ ձևավորել: Ըստ Արշակյանի՝ դա կլիներ հեղափոխության օրենքով և նման բան չանելը հեղափոխության կոպիտ բացթողումն էր:

Վոլոդյա Հովհաննիսյանն էլ նշում է, որ այս իշխանությունն Արցախը վաճառելու, իրենց կոռուպցիոն ու հակապետական գործունեության համար պետք է ունենա Սահմանադրական դատարանի կողմից թույլտվություն, որը բնականաբար այս ՍԴ-ի կողմից չի ստացել. «Սահմանադրական դատարանը դարձել է մեր պետականության հիմքը»:

դիտվել է 1140 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am