«Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան

Երեկ վաղ առավոտից ՀՀ ոստիկանության հատուկջոկատայինները և 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություն էին իրականացնում ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի տանը: Երեկ երեկոյան հյուրընկալվելով Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարին, Ռուբեն Հայրապետյանն ասել է, որ իր տնից տարել են մի քանի փաստաթղթեր ու սեփականության վկայականներ: «Ես ասել եմ՝ հանգիստ կարող եք նայել ու ինչ ուզում եք, տարեք»,- ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանը երեկ մեզ տված հարցազրույցում սկանդալային հայտարարություն է արել. Նա ասել է, որ իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը: «Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

Նա անդրադարձել է նաև գործող իշխանության հետ մտերիմ գործարար Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարությանը, թե՝ «Սերժ Սարգսյանը շատ վատ ղեկավար է եղել, ամեն ինչ արել է իր, իր փեսայի, իր չգիտեմում համար… Սերժ Սարգսյանը նաև շատ վատ ընկեր է, որովհետև երբ երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը, կառուցվում էր, երբ ինքը Ղարաբաղից եկավ, բոլոր իր հին ընկերներին մոռացավ: Մինչև անգամ նրան էլ մոռացավ, ումից ընդունեց նախագահությունը»:


Արձագանքելով Խ. Սուքիասյանի այս հայտարարություններին՝ Ռ. Հայրապետյանն ասել է. «Ես ուզում եմ իմանալ՝ այս քաղաքում Խաչատուր Սուքիասյանի ընկերն ո՞վ է: Սերժ Սարգսյանին շատ բաների մեջ կարելի է մեղադրել, բայց հնարավոր չէ նրան մեղադրել վատ ընկեր լինելու մեջ: Ես հպարտանում եմ, որ նրա ընկերն եմ: Խաչատուր Սուքիասյանը Սերժ Սարգսյանի հետ մի կտոր հաց կիսե՞լ է, որ նրա ընկեր լինելու մասին դատողություններ է անում: Կգա ժամանակը, կտեսնենք, թե այս երկրի համար ամենահայրենանվեր ղեկավարն ով է եղել, մարդիկ կիմանան՝ ինքը ոնց էր սիրում այս երկիրն ու ժողովրդին: Մի առիթով նա ինձ ասել է. «Ռուբեն, հիշիր, ես չեմ ընտրվել ինձ ընտրողների նախագահ, ես ընտրվել եմ ինձ չընտրողների նախագահ նաև»: Խաչատուր Սուքիասյանը շատ լավ գիտի, թե իր համար ինչ է արել Սերժ Սարգսյանը»:

Խ. Սուքիասյանը, պատասխանելով լրագրողներից մեկի՝ «Բջնի» գործարանի վերաբերյալ հարցին, ասել էր. «Այդ գործարանը խլվել է անօրինական: Ամբողջությամբ այդ գործարանը պետք է վերադարձվի իրավական ճանապարհով: Ես կարծում եմ՝ նրանք իրավական ճանապարհով չեն վերցրել, այլ՝ ամբողջը կեղծ փաստաթղթերով: Ամեն ինչը կեղծ է: Դրանով զբաղվում են փաստաբանները, որոնք որ ժամանակին մեզ տեղեկացրել են»:

Խոսելով «Բջնի» հանքային ջրերի գործարանը Խաչատուր Սուքիասյանից, իբր, խլելու և վերադարձնելու մասին՝ Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասել է. «Խաչատուր Սուքիասյանը դատարկ-դատարկ խոսում է: Միշտ կարելի է ամեն ինչ խոսել: «Բջնին» մենք ձեռք ենք բերել 2010թ.: Ես չեմ կարծում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի համար ճնշումներ են եղել Խաչատուր Սուքիասյանի վրա: Դա նույնն է, որ հիմա ինձ մոտ ստուգումներ են, ես ասեմ՝ Սերժ Սարգսյանի համար են ստուգում: Դա բնորոշ է Խաչատուր Սուքիասյանին: Նրանք դիմել են ՀՔԾ՝ իբր ես գույքահարկ ու շահութահարկ չեմ վճարել: Ուշադրություն դարձրեք իմ վճարած հարկերին: 12 տարում Խաչատուր Սուքիասյանը 912.700.0000 դրամի հարկ է վճարել, իսկ ես 9 տարում՝ 3.661.200.409 դրամի հարկ եմ վճարել: Այն ժամանակ առանց գազավորման ջուր՝ «Նոյ», արտադրում էր միայն «Բջնին», այսինքն՝ իրենք մենաշնորհային դիրք ունեին: …Պետությունը վաճառել է, ես գնել եմ: Եթե գտնում են, որ խլել եմ, թող իմ գումարը տան, ես վերադարձնեմ: Բայց եթե ես այդ գործարանն այլ մարդու 10 միլիոն պակաս գումարով կվաճառեմ, իրեն՝ մի միլիարդից ոչ պակաս»: Նա այդ մասին մի առիթով ասել է նաև Գագիկ Ծառուկյանին: Ռ. Հայրապետյանը պատմել է, թե ինչ անմխիթար և վատ վիճակում է գնել գործարանը, ինչ հսկայական ներդրումներ է արել, նաև հոսքագծեր փոխել և Խաչատուր Սուքիասյանին հորդորել. «Խաչատուր Սուքիասյանն ավելի լավ է՝ թող իր միակ տղայի հարսանիքի սրահը զարդարելու գումարները վճարի»:

դիտվել է 907 անգամ
Լրահոս
Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video) Սյունիքի վերաբերյալ շատ վտանգավոր քննարկում է եղել․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Ընդդիմադիր ուժերի միջև արդեն քննարկումներ կան. Լևոն Քոչարյանը փակագծեր բացեց (video) «Փաշինյանը շա՛տ լավ գիտի՝ ով է Անդրանիկ Թևանյանը, դրա համար էլ շատ արագ կալանավորեց նրան»․Մանուկյան (video) Ի՞նչ է ասել Ավետիք Չալաբյանը ձերբակալվելուց առաջ․․․․ Մանվելյան (video) Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՀՀ-Ադրբեջան ինտերնետ-տրանզիտ․ ինչ են ցույց տալիս անվտանգային ռիսկերի մասին պնդումները․ Civilnet Երիտասարդի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր մոտ 7 գրամ քաշով չորս փաթեթ թմրանյութ Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան․ «Պատերազմն անխուսափելի է, որովհետև․․․» (video) Մի կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» տերմինը, դա չի արտացոլում շատ վտանգավոր զավթողական հայեցակարգը Ինչ է զգուշացնում Հայաստանին Ռուսաստանի նախկին գլխավոր պետական սանիտարական բժիշկը (video) «Դուք ձեզ հարուստի թուլե՛քի տեղ եք դրել․ որտեղ բռնեմ, կզցնելու եմ»․ Դավիթ Մկրտչյան (video) Հովհաննես Իշխանյանը Արցախի դրոշը պարզեց՝ Ավինյանի «քերթող» ելույթի ժամանակ (video) ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում Լավրով․ Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Չալաբյանի և մյուսների դեմ այս շինծու գործերը ջարդվելու են․ Մենուա Սողոմոնյան (video) Ազիզ Ալեքբերլիի հայտարարությունը փաստում է, որ գործող իշխանությունը թաքցնում է իրականությունը Ավետիք Չալաբյանի կինը՝ Դանիել Իոաննիսյանի՝ Չալաբյանին ձերբակալելու գործի հետ կապ ունենալու մասին (video) Սարսափելի վտանգի առաջ ենք․ Օսկանյանը՝ ադրբեջանցիների վերադարձի՝ Բաքվի ծրագրի մասին (video) Թուրքիայում նշանադրության ժամանակ հրավառությունը պայթել է հյուրերի ուղղությամբ «Շարժումը սկսելու ենք ավելի մեծ թափով, սրանց դեմ տանք ու գիտե՞ք ինչ ասենք»․ Դավիթ Մկրտչյան (video) Նոր Կյանք գյուղում բախվել են «ՎԱԶ-2106»-ը և «Suzuki»-ն․ կա 5 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am