«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Ազգային ժողովի ներսում տեղի ունեցող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար:
Բանն այն է, որ աշխատակազմում շատ շատերը 120-150 հազար դրամ են աշխատավարձ ստանում, սակայն, ըստ էության, օրենսդիր մարմնի հոգսը հենց նրանց ուսերին է: Դրա համար անհրաժեշտ է նրանց ըստ արժանավույնս գնահատել՝ հնարավորություն տալով ամանորյա ծախսերը հոգալ: ԱԺ աշխատակազմում երեկ ցնծություն էր, քանի որ մարդիկ հասկացել էին, որ նախկինում էլ ԱԺ-ն ունեցել է պատգևավճարներ տալու հնարավորություն, բայց, ըստ էության, չի արվել: Միայն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձն է տրվել, այն էլ` մշտապես բախումների ու լարվածության պայմաններում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը