Ծովակ գյուղում բախվել են Mercedes-ն ու Kia-ն. կա 6 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27-րդ կմ-ի՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում բախվել են Վարդենիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ատոմ Նալբանդյանի վարած Mercedes մակնիշի 15 LO 370 համարանիշի ու Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ, 32-ամյա Սուրեն Գրիգորյանի վարած Kia մակնիշի 198 LO 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի՝ անչափահասա երեխա, տեղափոխվել է Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզի փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի գլխավորությամբ, ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ մարզի քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Ղազարյանի կարգադրությամբ քննիչ Մկրտչյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը և նույն գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Երևանից դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արման Ցոլակյանը, ով տեղում դեպքի մասին հեռախոսով տեղեկություններ է անընդհատ հաղորդում ԱԻ նախարար Արմեն Երիցյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածներն են՝ Mercedes-ի վարորդ Ա. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 30-ամյա Հայկ Մարտիրոսյանը, 32-ամյա Մհեր Խաչատրյանը, Kia-ի վարորդ Ս. Գրիգորյանը, նրա կինը՝ 29-ամյա Մարգարիտա Ավետիսյանը, դուստրը՝ 1-ամյա Նարինե Գրիգորյանը, իսկ մյուս դուստրը՝ 2-ամյա Հասմիկ Գրիգորյանը, կեսգիշերին Վարդենիսից ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրի տեղազննությամբ պարզվում է, որ ըստ նախնական տեղեկությունների, մեղավորը եղել է Kia-ի վարորդը, իսկ մեքենան շահագործվում է որպես տաքսի, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Mercedes-ին: Անգամ կան 40 մետրից ավելի Kia-ի արգելակման հետքերը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am