Ձեր մեկնած ձեռքերը ձեզ պահեք ու ընդհանրապես հեռու մնացեք դատաիրավական համակարգից.Արթուր Ղազինյան (video)

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի խոսքով՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ նա չի տիրապետում պետական համակարգին, ինչն անձամբ Փաշինյանը խոստովանեց, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է նա։

Ըստ Ղազինյանի՝ երբ Փաշինյանն ասում էր, որ նախարարություններից իրեն ուղարկված շատ փաստաթղթերի բովանդակությանը նայելիս, հարց է առաջանում՝ ո՞ր դասարանի երեխա է գրել այն, նրա արդյունքն է, որ Փաշինյանը ևս համոզվեց, որ իր ձևավորած կառավարության շատ անդամներ դեռ դպրոցականներ են։

Հաղորդման մյուսը հյուրը՝ «Փաստաբանների պալատի» նախագահ Արա Զոհրաբյանը, խոսելով ԱԺ-ում վերջին օրերի բուռն քննարկումներից՝ նորից դատաիրավական համակարգի նկատմամբ անվստահությունից, ասել է, որ դեռ հին իշխանությունների ժամանակ է եղել անվստահություն դատաիրավական համակարգի նկատմամբ, խոսել են, որ գործադիրը ճնշում է գործադրում դատարանների նկատմամբ։

«Մենք այսօր էլ ենք տեսնում, որ այն դատավորները, որոնք այս իշխանությանը հաճո որոշումներ չեն կայացնում, հետապնդման են ենթարկվում, մինչդեռ չի կարելի դատավորներին վախեցնել, որովհետև այդ դեպքում վախեցած դատավորը կարող է օրենքը «ծռել» ու օրվա իշխանության ցանկությամբ որոշումներ կայացնել»,– ասել է նա։

Արթուր Ղազինյանի դիտարկմամբ՝ այսօրվա իշխանության կողմից ներգործությունը դատաիրավական համակարգի նկատմամբ շատ ավելի ծանր է, քան նախկինում էր, այսինքն՝ մենք այսօր ունենք շատ ավելի կախյալ դատաիրավական համակարգ։

Երեկ ԱԺ-ն ընդունեց ՍԴ դատավոր-անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքի նախագիծը։ Անդրադառնալով այս հարցին՝ Արթուր Ղազինյանն ասել է, որ սա պայքար է Սահմանադրական դատարանի դեմ, որը պայքար է պետականության դեմ․ «Եթե Սահմանադրական դատարանը կանգուն մնա մինչև վերջ, ես կհամարեմ, որ հաղթել է պետականությունը»։ Ըստ նրա՝ վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքով իշխանությունը ծաղում է դատավորներին։

Արա Զոհրաբյանն էլ կարծում է, որ այս իշխանությունը իրավական հարցերում կաղում է․ «Ես դեմ եմ ՍԴ դատավոր անդամներին վաղաժամ թոշակի ուղարկելուն, որովհետև դատական իշխանությունը քաղաքական կառույց չէ, որպեսզի, ինչպես ԱԺ-ն, կառավարությունն են փոխվում, այդպես փոխվի նաև դատական իշխանությունը»։

Ըստ Զոհրաբյանի՝ այն դատավորը, որը կհամաձայնի վաղաժամ թոշակի գնալ, ու երբ հետագայում կգա մեկ այլ իշխանություն, որը կասի, որ այս օրենքը հակասահմանադրական է, այդ ժամանակ վաղաժամ թոշակի գնացած դատավորները, որպես դատավորներ, կզորայանան։

Հաղորդմանը հրավիրված է եղել նաև «Իմ քայլական» պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ով անհասկանալի պատճառներով չի ներկայացել հաղորդմանը։

դիտվել է 2482 անգամ
Լրահոս
Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am