Ինչպես է պայթեցվել 63 համարի ավտոբուսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի մի շարք հանգամանքներ, դեպքի պահին ավտոբուսում գտնված բոլոր անձանց ինքնությունը։ Քննությամբ հիմնավորվել է, որ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Ավտոբուսի սրահում հայտնաբերվել է 2 անձի դի։ Վարորդին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել։ Պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ մշակվել է քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նույն օրը պարզվել է պայթյունի պահին ավտոբուսում գտնված վարորդի և 8 ուղևորների (7 վիրավորների և 1 զոհի) ինքնությունը։ Անհետագելի քննչական գործողությունների շրջանակներում նշված 9 անձանց բնակարաններում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում քննության համար հետաքրքիր որևէ առարկա չի հայտնաբերվել, տեղի ունեցած պայթյունին նրանց առնչության վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չի բերվել, և նրանց հնարավոր մասնակցության վերաբերյալ վարկածը հերքվել է։ Քրեագետների հետ միասին դեպքի վայրում կատարվել է զննություն, որի արդյունքում, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ, որը չի պատկանել նշված 9 անձանց։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, 2 դատվածություն ունեցող Ռուբեն Բալյանը, ինչպես նաև՝ նրա բնակության վայրը։ Վերջինիս և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ։ Նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն և համեմատության համար փորձագետներին տրամադրվել է Ռ. Բալյանի մոր արյան նմուշները, իսկ փորձաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Նշանակված փորձաքննությամբ փաստվել է, որ դիակը պատկանում է Ռուբեն Բալյանին։ Ռ.Բալյանին պատկանող՝ Ձորաղբյուրում գտնվող տանը, օրենքով սահմանված կարգով, կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է դեղնաշագանակագույն պայթյունավտանգ նյութ՝ փաթեթավորված կպչուն ժապավենով, 400 գրամանոց տրոտիլային պայտաղյուս, բազմաթիվ պայթագլաններ, դետոնատորներ, պայթուցիչներ, քուղեր (фитиль), տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝ էլեկտրասարքավորումներ՝ տրանզիստորներ, ռելեներ և այլն: Հայտնաբերված առարկաներից նույնպես վերցվել են փորձանմուշներ, և նշանակված դատագենետիկական փորձաքննությամբ պարզվել է, որ դրանց վրա առկա է Ռ.Բալյանի ԴՆԹ-ն։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ձեռնարկած քննչական գործողությունների և ԱԱԾ-ի իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 55-ամյա տղամարդը կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ և նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։ Թիվ 63 երթուղու երկայնքով առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ Ռ.Բալյանը թիվ 63 երթուղու ավտոբուսը բարձրանալիս իր հետ ունեցել է ուսապարկ։ Պայթյունի առաջացման պատճառը, օջախը և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք այլ հարցերը պարզելու համար նշանակվել է դատապայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություն։ Թիվ 63 երթուղին իրականացնող «Բոգդան» մակնիշի 48-29Տ հաշվառման համարանիշի ավտոբուսում պայթյունը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բանուկ մասում՝ թիվ 15-րդ շենքի դիմացի հատվածում։ Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի շրջանակներում քննություն է տարվում՝ պարզելու նաև Ռ.Բալյանի տան խուզարկությամբ առգրավված պայթուցիկ նյութերի, փամփուշտների ձեռք բերման աղբյուրը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am