««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձինք, որոնք հայտնվել են մեղադրյալի աթոռին, անելանելի վիճակում են: Բանն այն է, որ «Մարտի 1»-ի քրեական գործով շատ պաշտոնատար անձանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: Եվ, ահա, մոտեցել են տոնական օրերը, ու շատ մեղադրյալներ ցանկացել են երկրից դուրս գալ կամ այլ նպատակներ ունեն Հայաստանից դուրս գալու համար, սակայն հայտնվել են անորոշ իրավիճակի մեջ:
Վերջիններս իրենց մտահոգությունները ներկայացրել են նախաքննական մարմիններին, թե ինչ անեն, եւ իրավապահներից ստացել են հետեւյալ պատասխանը, թե` դիմում գրե՛ք, ներկայացրե՛ք նախաքննական մարմին, թե ուր եւ ինչ նպատակով եք գնում, որը կքննարկվի, եւ կորոշվի` թույլ տալ, թե ոչ: Եվ, ահա, մեզ հասած լուրերի համաձայն` «Մարտի 1»-ի գործով նախկին պաշտոնատար անձանցից շատերը չեն գրել այդ դիմումը` համարելով նվաստացուցիչ հանգամանք իրենց անձի նկատմամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը