Վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով

«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և ժամանակն է ամփոփումներ կատարել, հասկանալ, թե որոնք են մեր ունեցած ձեռքբերումները և բացթողումները: Ուստի պատահական չէ, որ հասարակության մեջ սպասումներ կան, որ վարչապետը ամփոփելու է տարին, հանրության ուշադրությունը հրավիրելու է կառավարության ունեցած հաջողությունների, բացթողումների, առկա խնդիրների վրա, նախանշելու է, թե հաջորդ տարի ինչ ուղիով է շարժվելու մեր երկիրը, ինչ ծրագրեր կան և այլն:

Տարեվերջի այս օրերին վարչապետը շատ ակտիվ է իր ֆեյսբուքյան էջում, սակայն, ի զարմանս բոլորի, լուրջ ծրագրերից, ներդրումներից, աշխատատեղերի ստեղծումից, ներքին ու արտաքին ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից խոսելու փոխարեն, զբաղված է մանր-մունր հարցերով:

Եվ վարչապետի վերջին ուղիղ եթերը հատուկ նվիրված էր մեկ հարցի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման խնդրին:

Պարզվեց, որ Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար կառավարությունը 270 մլն դրամ գումար է հատկացրել: Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այդ նախաձեռնությամբ լուծվում են սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ:

Տնտեսական մասով իրենք խնդիր են դրել, որ մարդիկ Ամանորը արտերկրում չնշեն, մնան երկրում, դրան գումարած՝ տուրիստների մեծ հոսք ապահովվի, սակայն մի քիչ անհասկանալի է, թե Հանրապետության հրապարակում միջոցառում անցկացնելու միջոցով մարդկանց ինչպե՞ս պետք է հետ պահեն արտասահմանում տոները նշելուց, կամ մեծ թվով զբոսաշրջիկները ինչո՞ւ պետք է հենց Հայաստան այցելեն, քանի որ տարբեր երկրներում, որտեղ սպասարկման որակն էլ ավելի բարձր է, քան Հայաստանում, այդպիսի միջոցառումներ նույնպես կազմակերպվում են և նույնիսկ ավելի ճոխ ձևով:

Վարչապետի պատկերացմամբ, մյուս կողմից՝ այդպիսի նախաձեռնությամբ Ամանորյա ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն են տալիս, որպեսզի նրանք իրենց ունեցած հանարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում:

Այդ հատվածում աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են նաև արագ սննդի կետեր: Մարդիկ կարող են օգտվել սննդի օբյեկտներից, համերգ լսել, թանգարաններ այցելել և այլն:

Ու գործը հասել է այնտեղ, որ վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով:

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վարչապետի պատկերացումներում գեղագիտական հաճույք կարելի է ստանալ բրդուճ կամ հոթդոգ ուտելով: Հարցն առաջին հերթին այն է, որ էլի Փաշինյանը զբաղված է հարցերով, որոնց համար իրականում պարզապես պետք է որ ժամանակ էլ չունենար:

Ինչպես տեսնում ենք, վարչապետը Ամանորի միջոցառումների կազմակերպումը փորձում է ներկայացնել որպես «դարակազմիկ» միջոցառում:

Այնուամենայնիվ, պատահական չէ, որ քաղաքագետները այսպիսի նախաձեռնությունների տակ ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու և պոպուլիզմի դրսևորումներ են տեսնում:

Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսին է լինելու հաջորդ տարվա տնտեսության «տրամադրությունը», իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու գազի գնի հարցը, թանկացումների խնդիրը և այլն, այլ ոչ թե այն, թե ինչ երաժշտություն է հնչելու Ամանորին Հանրապետության հրապարակում:

Բացի այդ, եթե նման միջոցառում կազմակերպվում է Երևանի կենտրունում, ապա լավ կլիներ, որ մարզերի բնակիչներն էլ հնարավորություն ստանային բարձր մակարդակով Ամանորի տոները նշել իրենց քաղաքներում։

Սա արդեն որերորդ անգամ Փաշինյանի կառավարության կողմից արված ավելորդ, անիմաստ, տրամաբանության մեջ չտեղավորվող մեծածավալ ծախսն է:

Եթե կառավարությունն իրոք ցանկություն ունի սոցիալական խնդիր լուծել, ապա այնպիսի պայմաններ պիտի ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել ու իրենց վաստակած գումարներով Ամանորը նշել արժանապատիվ կերպով և ոչ թե մնան Հանրապետության հրապարակում բաժանվող բրդուճների հույսին:

Վարչապետը ցույցեր վարելու և զանգվածային միջոցառումներ կազմակերպելու վարպետ է, և թերևս շատ ծանր է տանում, որ վերջին շրջանում հնարավորություն չի ստացել այդպիսի միջոցառումների մասնակցել, ու նշված նախաձեռնության իրականացման հարցում որոշակի դերակատարություն ունի նաև այս հանգամանքը:

Բացի դրանից, մասնակցելով միջոցառումներին՝ վարչապետը կզգա, թե որքան մարդիկ են ականջալուր եղել իր կոչին ու կգնահատի, թե որքանով է պահպանվել իր վարկանիշը»:

դիտվել է 577 անգամ
Լրահոս
Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ «Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am