Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում. կարող են փշուրներ մնալ

Փաստը գրում է. «2019 թվականի ընթացքում Փաշինյանը ստացավ բոլոր հնարավորությունները իշխանափոխության օրերին խոստացած իր ծրագրերը կյանքի կոչելու համար, քանի որ օրենսդիր և գործադիր իշխանություններն իր գլխավորած քաղաքական ուժի վերահսկողության տակ հայտնվեցին, և այլևս չէր կարող արդարացումներ փնտրել, թե օրենսդիրում իր կառավարության նախաձեռնությունների դեմ սաբոտաժ է իրականացվում։

Ու ժամանակն է հասկանալու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչքանով նոր իշխանություններին հաջողվեց իրականացնել բարեփոխումների օրակարգը, որպեսզի այն տեսանելի լինի հասարակ քաղաքացու համար։

Եթե մանրամասն դիտարկենք իրադարձությունների շարքը, ապա կտեսնենք, որ տարին աչքի ընկավ աղմկահարույց քրեական գործերի հարուցման, ձերբակալությունների, կալանավորումների շքերթով, բռնոցի-բացթողնոցիներով, կոռուպցիայի դեմ պայքարի մասին բարձրագոչ հայտարարություններով։


Եվ չնայած մարդիկ միամտորեն ակնկալիքներ ունեին, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարների հաշվին իրենց կյանքը կբարելավվի, բնականաբար, դա տեղի չունեցավ։

Քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները միայն նպատակ էին հետապնդում՝ ուղղակի հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե դրական փոփոխություններ են սկսվել երկրում, և մինչ ժողովուրդը զբաղված կլիներ այդ շոուն մարսելով՝ իշխանությունները կխուսափեին պատասխանատվություն վերցնել իրենց ուսերին և իրատեսական ծրագրեր կյանքի կոչել։

Իսկ երբ հանրային հետաքրքրությունը ձերբակալությունների նկատմամբ սկսում էր թուլանալ, իշխանությունները սկսում էին մտածել նոր աղմկահարույց գործ հարուցելու մասին, որն իր վրա կգրավեր հասարակության ուշադրությունը։

Նրա մասին, որ իշխանություններն այդ մոտեցմամբ ընդամենը տեղեկատվական հոսքերի միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու խնդիր են լուծում, վկայում է նաև վարչապետ Փաշինյանի գործելաոճը, երբ վերջինս ԱԺ ամբիոնից կամ ուղիղ եթերների ընթացքում անոնսում էր քրեական գործերի հարուցման մասին տեղեկությունները, որի իրավունքը ինքը չունի, և դա միայն իրավապահ մարմինների գործն է։

Ուշագրավ է, որ հենց կոռուպցիայի պայքարի պիտակի ներքո էլ իշխանությունների կողմից թիրախավորվեցին ընդդիմադիր ուժերը և գործիչները՝ որակվելով որպես կոռուպցիոներ կան թալանչի՝ անկախ այն հանգամանքից՝ նման տեղեկությունները իրականությանը համապատասխանում են, թե ոչ։

Չնայած իշխանափոխությունից հետո ստեղծվել էր շատ պատեհ իրավիճակ հասարակությանը համախմբելու և ռազմավարական ծրագրեր առաջ քաշելու համար, սակայն իշխանությունները ընտրեցին հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու ճանապարհը, և առաջնահերթ համարեցին միայն իրենց քաղաքական շահը, որից պետք է ածանցվեն մնացած հարցերը։

Այս հանգամանքով էին պայմանավորված նաև դատական համակարգի վրա բիրտ ճնշումները։ Եվ հիմա արդեն պատահական չէ, որ հասարակական տրամադրությունների փոփոխություն կա, բնակչության շրջանում իշխանությունները չունեն այն վստահության պաշարը, որ ունեին էյֆորիկ շրջանում։

Դրա մասին են վկայում նաև սոցհարցումները։ Այսպես, ԱՄՆ-ում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշինքի օգտին, եթե ընտրությունները կայանային 2019 թ. սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին:

Այս ցուցանիշն ուշագրավ է այն համատեքստում, որ մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։

Եվ եթե հաշվի ենք առնում, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ստացել էր քվեների 70,42 %-ը, ապա պատկերը պարզ է դառնում։

Իշխող ուժի վարկանիշը ժամանակի ընթացքում հստակ միտումով անկում է ապրում, և եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հաջորդ տարի բախվելու ենք այնպիսի գլոբալ պրոբլեմների, ինչպիսիք են թանկացումների հարցը, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման թեման, ապա կարելի է ենթադրել, որ կարճ ժամանակ անց իշխանությունների վարկանիշից կարող են միայն փշուրներ մնալ։

Այս համատեքստում բավական հետաքրքրական է նաև, որ ըստ IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է իշխանությունների կողմից ճնշումների տակ հայտնված Սահմանադրական դատարանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 504 անգամ
Լրահոս
Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am