Նիկոլ Փաշինյանին քավության նոխազ է անհրաժեշտ

 Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական կառավարման համակարգը դիմադրում է հեղափոխությանը և պետության մեջ տեղի ունեցած բոլոր առաջընթացները տեղի են ունեցել ի հեճուկս պետական կառավարման համակարգի.

«Այս տարվա տնտեսական բոլոր ցուցանիշները և ընդհանրապես ամեն ինչը արվում ա ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Ես ուղիղ ասում եմ՝ որպես ՀՀ վարչապետ, ինչ հաջողություն և ձեռքբերում մենք էսօր ունենք, ամբողջ 100 տոկոս ի հեճուկս պետական կառավարման համակարգի է,- զայրացած հայտարարել է վարչապետը և շարունակել.- մենք էլ մեզ դրել ենք սկզբունքայինի տեղ՝ ինչ գիտնականի մի տեղ դնում ես, պարզվում է՝ դիսերտացիայի կեսը կեղծ ա, վերջում էլ դու ես մեղավոր դուրս գալիս՝ ասում ա՝ բոլորինը կեղծ ա, իմն էլ ա կեղծ, էդ խի՞ եք իմ վրա կենտրոնացել։ Ճիշտ ա ասում մարդը, բա էս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք կարողանալու ապրել»,- այսօր կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով` եթե անգամ այսօր հայտարարվի, թե պետական կառավարման համակարգի բոլոր հաստիքները թափուր են և պետք է նոր աշխատողներ հրավիրել, բավարար քանակի պրոֆեսիոնալներ չեն գտնվի` համալրելու այդ տեղերը: Ապա այստեղից նա սահուն անցում կատարեց դեպի դպրոցներ` ասելով, թե այս ամենի պատճառն այն է, որ դպրոցներում երեխաներին չեն տալիս այն գիտելիքները, ինչը պետք է մարդուն:
Դժվար է միանշանակ ասել, թե ինչու հանկարծ Փաշինյանը որոշեց պետական կառավարման համակարգին միանգամից հռչակել հակահեղափոխական: Իսկ հեղափոխական ինչ խնդիր է դրվել պետական կառավարման համակարգի առջև, որը չի լուծվել: Պետական համակարգի բարձրագույն բոլոր պաշտոնները` նախարար, փոխնախարար, կոմիտեների և ծառայությունների նախագահներ, մի խոսքով` քաղաքական թիմի պորտֆելները ամբողջությամբ տրված են հեղափոխական կադրերին: Նրանց բոլորին նշանակել է Նկոլ Փաշինյանը, և նրանք են պատասխանատու այսօրվա քաղաքականության և ծրագրերի համար: Արդյոք Փաշինանի նշանակած կադրերը հստակ պատկերացում ունեն և գիտեն, թե ինչ են ուզում իրենց ենթակայությամբ աշխատող պետական կառավարման համակարգից, պատկերացում ունեն, թե ինչպես պետք է սահմանել նպատակ և ինչ ճանպարհով հասնել դրան: Ի վերջո, նախ և առաջ անհրաժեշտ է` ճիշտ խնդիր դնել և, որ առավել կարևոր է, խնդիր դնողը պետք է անձամբ պատկերացում ունենա իր դրած խնդրի լուծումից:
Այնպիսի տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանին քավության նոխազ է անհրաժեշտ, և պետական կառավարման համակարգը ամենահարմար թեկնածուն է: Ի դեպ, Սերժ Սարգսյանը ևս պետական կառավարման համակարգի հետ կապված երբեմն-երբեմն նման պոռթկումներ ունենում էր` անհասցե մեղադրանքներ հնչեցնելով ապաշնորհ կառավարիչների հասցեին: Իսկ երբ դանակը ոսկորին էր հասնում, պաշտոնանկ էր անում նախարարներին ու վարչապետերին: Իրականում դա հրաշալի ձև էր` փրկելու սեփական անփառունակ կառավարումն ու տապալումը: Փաշինյանը կարծշես թե կրկնում է այս տրյուկը:


 Հայկ  Դավթյան

 

 

դիտվել է 2055 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am