Պալմիրան, Ղարաբաղը և «Պանամայի փաստաթղթերը». An Nahar

Սիրիական բանակի զորքերի կողմից Պալմիրայի ազատագրման գործողությունը, Սիրիայում սահմանված փխրուն զինադադարը ոչ ոքի համար անակնկալ չդարձան: Հին քաղաքի և մի քանի բնակավայրերի վերադարձը սիրիական զորքերին հնարավորություն տվեցին մտածել Դեյր-էզ-Զոր, Ռաքքա քաղաքներ շարժվելու և Սիրիայի ու Իրաքի սահմանին Թանաֆն անցնելու մասին: Պալմիրայի ազատագրումն առանձնակի չուրախացրեց ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային: Ընդհակառակը՝ այդ երկրները, ինչպես նաև տարածաշրջանային խաղացողները՝ Թուրքիայից մինչև Պարսից ծոցի երկրներ, այդ լուրը դառնությամբ ընդունեցին, հատկապես վերջինները: Սիրիական բանակի ցանկացած հնարավոր առաջխաղացում դեպի Ռաքքայի սահմաններ անմիջապես կհանգեցնի խաղի կանոնների փոփոխության Սիրիայում՝ անկախ Ժնևում խաղաղ գործընթացի ընթացքից: Հենց Ռաքքան կարող է ռեժիմն այն աստիճան վերականգնել, որ ԱՄՆ-ը գնա Դամասկոսի հետ համագործակցության, քանի որ նա իրական վտանգ է ներկայացնում ԴԱԻՇ-ի «մայրաքաղաքի» համար: Այդ պատճառով Պենտագոնը որոշում ընդունեց մեծացնել ամերիկյան հատուկ նշանակության ուժերի թիվը Սիրիայի հյուսիսում՝ պատրաստվելով ցամաքային գործողություններին ԱՄՆ-ի մասնակցության ընդլայնման: Հնարավոր է՝ այդ պատճառով է ԱՄՆ-ը մշտապես դանդաղում իրաքյան Մոսուլ քաղաքում գորոծողություն սկսելու հարցում. նրա համար առաջին հերթին կարևոր է Ռաքքան, քանի դեռ այնտեղ չի մտել սիրիական բանակը: Ռաքքայի ուղղությամբ այսօր հատուկ ուշադրություն է սևեռված: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները գիտակցում են այդ բնակավայրի ռազմավարական կարևորությունը՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով: Դամասկոսը, Մոսկվան և Թեհրանը նույնպես դա պարզ հասկանում են: Պետք է նկատել, որ Պալմիրան ընկավ հենց որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին: Վաշինգտոնը հասկացավ Մոսկվայի հղումը, որն անմիջական մասնակցություն է ունեցել Պալմիրայում գործողությանը: ԱՄՆ-ը որոշում ընդունեց իր տարածաշրջանային դաշնակիցներին դրդել կանաչ լույս տալ զինված խմբավորումներին, որոնց ինքը հովանավորում է, Հալեպում խախտելու կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Հալեպի արվարձանում ռուսական կործանիչի կործանումը, դրա վրա «երկիր-երկինք» դասի հրթիռի ընկնելու հետևանքով, ակնհայտորեն ԱՄՆ-ի պատասխան ուղերձն է Ռուսաստանին: Վաշինգտոնը նորից սկսել է խոսել նախագահի պաշտոնից Բաշար Ասադի հեռանալու անհրաժեշտության մասին երկրում անցումային շրջանի գործընթացում: Եվ այդ նորից առաջացած հռետորությունը սովորական համընկնում չէ վերջին դեպքերի համատեքստում: Ամերիկա-թուրքական ուղերձը Ռուսաստանին իրագործվել է հարաբերական լռության երկար շրջանից հետո Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման տեսքով: Վաշինգտոնը մտադիր է Դամասկոսին և Մոսկվային թույլ չտալ ավարտել այն գործընթացը, որը նրանք սկսել են Պալմիրայում: ԱՄՆ-ը կօգտվի ցանկացած հնարավորությունից, որ ճնշի Կրեմլին: Նույնիսկ սկանդալային «Պանամայի փաստաթղթերի» հայտնվելը փորձ է Ռուսաստանին խոչընդոտելու հետագայում ևս սիրիական ռեժիմին աջակցելուն և նրան լեգիտիմությունը վերադարձնելուն՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դեմ պայքարում հաջողությունների միջոցով: Այդպիսի ձեռքբերումներն անպայման կհանգեցնեն ուժերի քաղաքական և ռազմական դասավորության կտրուկ փոփոխության ռեժիմի կողմը, ինչը, իհարկե, անթույլատրելի է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am