Թուրքիայում խոսքի ազատությունն անհետանում է. CNN

 Ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը, եւ Եվրոպան պետք է հիշի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանն ինքը փախստականների խնդիրը կարգավորող գործարքի կարիք ունի: Այս մասին CNN-ում լույս տեսած հոդվածում գրում է Ֆրիդա Գիտիսը: Հեղինակը հիշեցնում է հոլանդացի լրագրող էբրա Ումարի հետ կատարված միջադեպը, երբ Թվիթերում էրդողանին քննադատող գրառումների համար նրան Թուրքիայի ոստիկանությունը 15 ժամով ձերբակալել էր: Հարցաքննությունից հետո լրագրողին  ազատ էին արձակել, սակայն պահանջել էին չլքել երկիրը, մինչեւ Թուրքիայի իշխանությունները չորոշեն՝  նրա դեմ քրեական գործ հարուցելու են, թե ոչ: Գիտիսի կարծիքով դա այլախոհությունը ճնշելու Էրդողանի քաղաքականության հերթական քայլն էր: Հեղինակը հոդվածում հիշեցնում է, որ Թուրքիայի կառավարությունը վերջերս փակել էր հանրահայտ Zaman թերթը, որը պատկանում էր Էրդողանի քաղաքական հակառակորդին: «Zaman-ը միացավ էրդողանամետ միաձայն երգչախմբին: Թուրքիայի կառավարությունը երկրում ձերբակալել է ամերիկացի, բրազիլացի, գերմանացի լրագրողների, որոնք փորձում էին լուսաբանել փախստականների թեման: Այդ նույն փախստականների ճգնաժամը Էրդողանին լծակներ է տվել Արեւմուտքի հետ իր հարաբերություններում եւ Արեւմուտքի առաջնորդներին խոցելի դարձրել նրա առաջ»,- գրում է հեղինակը: Գիտիսը նշում է, որ հասկանալի է՝ Եվրոպան մտահոգված է ոչ միայն փախստաանների հոսքով, այլեւ այն հանգամանքով, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում իր դաշնակիցն է հանդիսանում՝ թույլ տալով ՆԱՏՕ-ի օդանավերին տեղակայվել Թուրքիայի տարածքում: «Սակայն ժողովրդավարությունները պետք է պաշտպանեն խոսքի ազատությունը, եւ Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանն ինքն էլ փախստականների հարցով գործարքի կարիք ունի: Թուրքիայում խոսքի ազատությունն անհետանում է, ինչը խոսում է այն մասին, որ այնտեղ ժողովրդավարությունը նույնպես մահանում է: Եթե այլ պետություննեը չեն հակազդում Էրդողանին այն հարցում, թե ինչ է նա անում իր երկրում, ապա գոնե պետք է Էրդողանի հարձակումներից պաշտպանեն սեփական երկրների քաղաքացիների խոսքի իրավունքը եւ Էրդողանին հասկացնել տան, որ նրա բռնաճնշումները հետեւանքներ են ունենալու»,- եզրափակում է հեղինակը:    

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am