Գիշերը` Ծառուկյանի, ցերեկը` Նիկոլի դռանը, կողմնորոշվիր հրամանատար

Խորհրդարանն ընդունեց տխրահռչակ օրենքը Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Մի քանի օր շարունակ օրենսդիր թիվ մեկ ամբիոնից իշխանական պատգամավորները հնչեցրին ամենաերեւակայական, ամենազավեշտալի հիմնավորումները։ Բոլորն իրենց պարտքն էին համարում ելույթ ունենալ, քծնել Նիկոլ Փաշինյանին, ում համար ՍԴ-ն ցրելը կյանքի ու մահու հարց է դարձել, ավելի ճիշտ, իր կամակատար ՍԴ-ի ձեւավորումը Վահե Գրիգորյանի նախագահությամբ։ Ելույթ ունեցավ նույնիսկ Սերժ Սարգսյանին իրեն մարտական ընկեր համարող, հեղափոխությունից ընդամենը մեկ տարի առաջ նրան վարչապետի պաշտոնում տեսնել ցանկացող Սասուն Միքայելյանը, ով նախկին ռեժիմից նոր Հայաստան անցած, բայց այդպես էլ հին մտածողության կրող քաղաքական անձանցից մեկն է։

Եւ, այսպես, պատգամավորն իր մտքի ու պատկերացումների «գյորա» ելույթ ունեցավ, որը գրեթե աղերս չուներ իրականության հետ։ Ասաց, թե Սահմանադրական դատարանը, ներկայիս գործող դատավորներով և նախագահով հանդերձ, օրենքին հակառակ ինչ ասես արել է։ Այն բարձր ատյան է, որը պետք է մեր երկրի պետականության հիմքերը դներ, սակայն Սասուն Միքայելյանի պատկերացմամբ չի արել: «Ես գրեթե 3.5 տարի բանտում եմ մնացել, որից 1.5 տարին մնացել եմ ԱԱԾ նկուղում։ Ինձ նման շատ մարդիկ են հայտնվել բանտերում անիմաստ, անհիմն, անօրենք։ ՍԴ-ն գործել է նախորդ իշխանության կամքի համաձայն։ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ հազարավոր մարդիկ երկրից փախան, հարյուրավոր մարդիկ բանտեր ընկան։ Իրենք մի լավ բան են արել, որ ասել են մենք որոշում կայացնենք բերեք զորք մտցրեք հանկարծ մեզ ժողովուրդը բան չանի։ Դա է ՍԴ-ի գործունեությունը, որը եղել է այս տարիների ընթացքում։
Եկեք այսօր սրտաճմլիկ խոսքեր չասենք։ Եթե մեր երկիրն այս վիճակին է հասել, ամենամեծ մեղքի բաժինն ունի ՍԴ-ն»,-ընդդիմադիր գործընկերներին դիմեց նա՝ ընդգծելով, որ արտոնյալ թոշակի ուղարկելը, մարդկանց հնարավորություն տալը, որ իրենց կամքով դիմում գրեն, նույնպես ժողովրդավարություն է։

Նախ պետք է առնվազն անմեղսունակ լինել, երկրում տեղի ունեցող բոլոր մեղքերը ՍԴ-ի վրա բարդելու համար, եւ հատկապես, ՍԴ ներկայիս կազմին, Որտեղ էր Հրայր Թովմասյանն այն տարիներին, երբ Սերժ Սարգսյանի ցուցումով ձերբակալվեց, ապա կալանավորվեց Սասուն Միքայելյանը։ Հասկանալի է, որ կան մի խումբ մարդիկ, ովքեր մնացել են Մարտի 1-ի տակ, միգուցե այդ օրով է փառավորվում նրանց կենսագրությունը, Սասուն Միքայելյանը ճիշտ կանի չտեղավորվի այդ մարդկանց շարքում՝ հարգելով իր անցած ուղին։
Հակառակ դեպքում իներցիայով կենսագրություն մսխելը եւ մեկ օրում հեղինակազրկվելը ամենահեշտ գործն է։
Եթե պարոն Միքայելյանը կասի, թե իր ելույթն առհասարակ ինստիտուտի դեմ է, ապա պետք է սկսել մյուս դատարաններից, ի վերջո վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՍԴ-ին դիմում են քաղաքացիների փոքր մասը, իսկ ընդհանուր իրավասության դատարաններին՝ գրեթե բոլորը։
Եւ, ի վերջո, եթե նույնիսկ մնացել եք Մարտի 1-ի տակ, ապա մի մոռացեք, որ ձեր իշխանությունում այդ տարիների պատասխանատուների ներկայության պակաս չի զգացվում՝ գլխավոր դատախազ, նախարարներ, հանձին Ֆելիքս Ցոլակյանի, ԿԲ նախագահ եւ այլք։
Իսկ ընդհանրապես, ձեր զրկանքների միակ պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, ում դուք ձեր ընկերն եք համարել միշտ, հեղափոխությունից մեկ տարի առաջ էլ հրապարակային հայտարարեցիք, որ լավ կլինի Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։ Եթե դուք մոռացել եք, մենք չենք մոռացել, որ Սերժ Սարգսյանին նույնիսկ երդում էիք տվել, որ չեք գնալու համաժողովրդական շարժման հրապարակ։

Իսկ միգուցե դուք պառազիտիզմի՞ ջատագով եք, ինչով հիմա զբաղված է ձեր սրտի դատավոր Վահե Գրիգորյանը ու ուզում եք կառույցն էլ այպիսին դարձնել։ Կամ էլ ձեր իշխանության ապազգային գաղափարները կյանքի կոչելու համար է գործող ՍԴ-ն ձեզ խանգարում՝ Ստամբուլյան կոնվենցիա, Արցախի հարց եւ այլն։ Ընդհանրապես, պարոն Միքայելյան, լավ կլինի կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում, հասկանում ենք, որ բարդ բան ենք ուզում, քանզի գիշերը Ծառուկյանի դռան պահապանն եք, ցերեկը՝ Նիկոլ Փաշինյանի, բայց ափսոս է ձեր կենսագրությունը, որի ոչնչացումը ձեր իսկ ձեռքերում է։

Անի Սահակյան

դիտվել է 24223 անգամ
Լրահոս
Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն «Մեզ մոտ շատ ինքնավստահ տանձիկներ էլ կան»․ Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են երկարաձգել հրադադարը Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը Խաղաղությունը տգիտություն չէ, տգիտությունն էլ ուժ չէ. Հայրապետյան Թուրքիայի սահմանային «Ալիջան» անցակետում նախապատրաստական աշխատանքներ են Կփորձեմ կապ հաստատել և հրավիրել. Մելիքյան Մենչի դուստրն ամուսնալուծվել է Տիկին Բաղդասարյան, մնացեք, Դուք ինձ ուրախացնում եք. Մեսրոպ Մանուկյանը՝ Նազելի Բաղդասարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am