Թրամփի իմփիչմենթն ու ռուս-ամերիկյան փակ բանակցությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն երեկ ժամանել է Վաշինգտոն։ Նա բանակցություններ է վարել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: Պոմփեոն հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում ընդգծել է ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների ռեժիմի կարևորությունը: «Այսօր մենք պայմանավորվեցինք նաև Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման (դենուկլեարիզացիա) խնդրի շուրջ: Մենք խոսեցինք Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառման կարևորության մասին»,- հայտարարել է Պոմպեոն Լավրովի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում: Միացյալ Նահանգները Ռուսաստանից խնդրել է որպես Վենեսուելայի առաջնորդ`աջակցել Խուան Գուայդոյին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Մինչ Նիկոլաս Մադուրոն շարունակում է մնալ իշխանության ղեկին, խնդիրները Վենեսուելայում մնում են չլուծված: Մենք Ռուսաստանի կառավարությանը դիմել ենք ժողովրդավարությանը և նախագահ Խուան Գուայդոյին աջակցելու խնդրանքով՝ ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար»,- հայտարարել է Պոմպեոն ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքներով:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 21-ին զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ՝ նրա երդման արարողությունից անմիջապես հետո: Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուայդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակեց: Մի շարք արևմտյան երկրներ Միացյալ Նահանգների գլխավորությամբ հայտարարեցին Գուայդոյի ճանաչման մասին: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ աջակցեցին Մադուրոյին` որպես լեգիտիմ նախագահի:

Ինչևէ, ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքներով Լավրովին Սպիտակ տանը կընդունի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջիններիս հանդիպումը հաստատել է Սպիտակ տունը՝ նշելով, որ անցկացվելու է փակ ռեժիմով։

Փոմփեո-Լավրով հանդիպման մասին նախապես հայտարարվել էր, որ քննարկվելու են սպառազինությունների վերահսկման, ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին, գործարար կապերին առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվելու նաև Ուկրաինային և Սիրիայի իրավիճակին։

Վերջին անգամ Լավրովը ԱՄՆ էր այցելել 2.5 տարի առաջ՝ 2017 թվականին։ Լավրովի այցի նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Սենատի հանձնաժողովները համաձայնեցին ԱՄՆ-ի 2020թ. ռազմական բյուջեում ներառել Ռուսաստանից դեպի Եվրոպա կառուցվող էներգետիկ խողովակաշարերին վերաբերող պատժամիջոցների հարցը։ Ակնկալվում էր նաև, որ ռազմական բյուջեի ընդունման քվեարկությունը կանցկացվի այս ամսվա վերջին։ Ռազմական ծախսերի օրինագծում հաճախ են քաղաքական բնույթի կետեր ընդգրկվում, քանի որ այն ամերիկյան մի քանի օրենսդրական ակտերից մեկն է, որը յուրաքանչյուր տարի պարտադիր պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Օրինագծով ԱՄՆ-ի 2020թ. ռազմական ծախսերը 738 միլիարդ դոլար են կազմում։

Կոնգրեսականների և սենատորների համաձայնեցված պատժամիջոցները կվերաբերեն այն ընկերություններին, որոնք կմասնակցեն Բալթիկ ծովով դեպի Գերմանիա «Հյուսիսային հոսք 2», ինչպես նաև «Թուրքական հոսք» խողովակաշարերի կառուցմանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեպքում պատժամիջոցներ կսահմանվեն արտասահմանյան ընկերությունների հանդեպ, որոնց նավերը կօգտագործվեն Բալթիկ ծովի հատակով խողովակաշարերն անցկացնելու աշխատանքների համար։ Իսկ «Թուրքական հոսք» գազատարի դեպքում, քանի որ Սև ծովի հատակով խողովակաշարն արդեն անցկացված է, պատժամիջոցները կվերաբերեն ցամաքային հատվածի կառուցմանը։

«Հյուսիային հոսք»-ի կառուցման ծախսերը 11 միլիարդ դոլար են գնահատվում։ Ռուսաստանն ակնկալում է 2020թ. շահագործել էներգակիրների տեղափոխման այդ ուղիները՝ նվազեցնելով էներգակիրների տրանզիտը Ուկրաինայի տարածքով։ Կիևը Վաշինգտոնին հորդորում էր ընդունել այդ օրինագիծը, քանի որ յուրաքանչյուր տարի ավելի քան 2 միլիարդ դոլար է ստանում ռուսական տրանզիտի համար, իսկ նոր ուղիները Ուկրաինային կարող են զրկել այդ եկամուտից։ «Հյուսիսային հոսք»-ը Ռուսաստանին հնարավորություն կտա տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանել Գերմանիա։ Գազատարի 80 տոկոսն արդեն կառուցված է, հաղորդում է «Ազատությունը»։

Վաշինգտոնը և Բրյուսելը գտնում են, որ «Հյուսիսային հոսք 2» ծրագիրն ուժեղացնում է Եվրամիության կախվածությունը ռուսական գազից, սպառնում Եվրամիության ներքին շուկային և խախտում ԵՄ էներգետիկ քաղաքականությունը։ ԱՄՆ-ն նախկինում ևս փորձել էր կանխել «Հյուսիսային հոսք»-ի կառուցումը, բայց փորձերը ձախողվել էին։
2020թ. ԱՄՆ-ի ռազմական բյուջեով նախատեսվում է նաև Ուկրաինային անվտանգության կարիքների համար 300 միլիոն դոլար հատկացնել։ Անցյալ տարի Ուկրաինային 400 միլիոն դոլար էր հատկացվել, որի սառեցումը մեծ աղմուկ առաջացրեց. դեմոկրատները պնդում են, որ այդ քայլով Թրամփը փորձել է ճնշում գործադրել Կիևի վրա՝ 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին իր հավանական մրցակից Ջո Բայդենի որդու դեմ հետաքննություն բացելու համար, ով բիզնես ուներ Ուկրաինայի էներգետիկ ոլորտում։ Հենց այս մեղադրանքով դեմոկրատները Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց են սկսել։ Թրամփը և հանրապետականները հերքում են մեղադրանքը։

Երեկ, նկատենք, որ Ներկայացուցիչները տանը դեմոկրատները ներկայացրին Թրամփին իմփիչմենթ հայտնելու հոդվածը։ Այն կազմված է 2 կետից՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու համար։ Նախատեսվում է, որ այս հիմքերով Թրամփին իմփիչմենթ հայտնելու հարցը Ներկայացուցիչները տանը քվեարկության կդրվի մինչև տարեվերջ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 947 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am