Իշխանությունները չունեն լծակներ ՍԴ անդամների վրա ազդելու համար

«2019 թվականն աչքի ընկավ դատական համակարգի նկատմամբ իշխանությունների կողմից գործադրվող տոտալ ճնշումներով։

Ժողովրդավարական երկրներում իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) միջև հավասարակշռության և փոխզսպումների ապահովումը կարևոր սկզբունքներից մեկն է, սակայն Հայաստանում իշխանության ճյուղերը զսպելու և հակակշռելու փոխարեն առաջին երկուսը կոշտ միջամտություն են ցուցաբերում երրորդի գործունեության առումով՝ նպատակ դնելով ունենալ գրպանային արդարադատություն, ինչը ոչ մի աղերս չունի ժողովրդավարության հետ։

Եվ քանի որ դատական իշխանության գոնե որոշ մասը իշխանափոխությունից հետո պահպանել էր իր ինքնուրույնությունը, շատ արագ հայտնվեց հարվածների տակ։

Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը մայիսին, երբ դատարաններն իրենց քիմքին ու քաղաքական նախընտրություններին չհամապատասխանող որոշումներ ընդունեցին, քաղաքացիներին կոչ արեց արգելափակել առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ դատավորները, փաստաբանները և դատարանների աշխատակիցները հնարավորություն չունենան մտնել դատարանների շենքեր:

Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց դատական համակարգում իրականացվելիք վեթինգի մասին։

Սակայն գործադիր իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ներգործությունները սրանով չսահմանափակվեցին։

Կոնկրետ ճնշումների տակ հայտնվեց Սահմանադրական դատարանը, որը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է։

Իշխանություններին անհանգստացնում էր այն հանգամանքը, որ արդարադատություն իրականացնելիս ՍԴ-ն անկախ է և ենթարկվում է միայն Սահմանադրությանը, և իրենք չունեն լծակներ ՍԴ անդամների վրա ազդելու համար, քանի որ նրանք պաշտպանված են Սահմանադրությամբ։

Այդ իսկ պատճառով էլ մերձիշխանական շրջանակների կողմից հորինվեց ՍԴ-ում առկա ճգնաժամի մասին պատմությունը, թե իբր ՍԴ դատավորները ժողովրդին չեն ներկայացնում և այլն։

Դրան զուգահեռ ՍԴ անդամների և մանավանդ նախագահի վրա գործի դրվեցին տարբեր ճնշամիջոցներ՝ ընդհուպ քրեական գործեր հարուցվեցին, նրանց գործունեությունը հրապարակայնորեն պախարակվեց։

Սակայն այս իրադարձությունները աննկատ չմնացին միջազգային հանրության ուշադրությունից։ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն դատական համակարգի նկատմամբ իրագործվող ճնշումները համարեցին անընդունելի։

Զգուշանալով միջազգային կոշտ արձագանքից՝ իշխանությունները առաջ մղեցին Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը, որով նախատեսվում է, որ կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու դեպքում մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, ՍԴ անդամ նշանակված և նույն գլխի ուժի մեջ մտնելուց հետո իրենց պաշտոնավարումը շարունակած անձինք կարող են դիմել վաղ կենսաթոշակի:

Այս դեպքում ևս պահպանվում է վերջիններիս աշխատավարձի չափով վաղ կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Ստացվում է, որ ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելուց հետո նրանց աշխատավարձը պահպանվելու է, և անաշխատ աշխատավարձ են ստանալու, ինչն անընդունելի է հարկ վճարողների և թոշակառուների համար, քանի որ իշխանություններն իրենց քաղաքական շահերն առաջ տանելու համար հերթական անգամ խախտում են սոցիալական արդարության սկզբունքը։

Եվ ուշագրավ է, որ եթե յոթ դատավորները միասին միանգամից հրաժարականի դիմում ներկայացնեն, ապա այդ վաղաժամ կենսաթոշակի ծախսերը կկազմեն շուրջ 630 միլիոն դրամ:

Բայց պետք է նկատի ունենալ, որ եթե ՍԴ դատավորները համաձայնեն իշխանությունների առաջարկած պայմաններին և վաղաժամ թոշակի գնան, ապա դրանից տուժելու է իրենց հեղինակությունը։

Ուստի պատահական չէ, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ոչ մի դատավոր համաձայն չէ իշխանությունների առաջարկած պայմաններին (դե, գուցե բացառություն լինի Ֆելիքս Թոխյանը)։

Այս պայմաններում ՍԴ-ն վերակազմավորելու համար մեկ տարբերակ է մնում՝ սահմանադրական փոփոխությունները։

Իշխանությունները նպատակ ունեն 2020 թ. սկզբին նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծումը և հանրաքվեի միջոցով ընդունել նոր Սահմանադրություն»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 301 անգամ
Լրահոս
Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները. զավեշտալի մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am