Հակադաշնակցական արշավի ներքին ու արտաքին պատվիրատուները

Պատմությունը կրկնվելու «խասիաթ» ունի, եթե այն չես յուրացնում կամ դրան իրավաքաղաքական գնահատական չես տալիս։

ՀՅԴ–ի դեմ Նիկոլ Փաշինյանն արշավ է սկսել։ Նա այդ առումով օրիգինալ չէ։ Քանզի նորանկախ Հայաստանում ՀՅԴ–ի դեմ արշավ տեղի է ունեցել նաև Նիկոլի քաղաքական «պապա» հանդիսացող ՀՀ 1–ին նախագահի կողմից։

Լևոն Տեր–Պետրոսյանն անձամբ էր ղեկավարում այդ արշավը և ուղիղ եթերում թևերը քշտած դատախազի ֆունկցիա էր իր վրա վերցրել՝ մեղադրանքներ ներկայացնելիս։ ՀՅԴ–ն նրա հրամանով փակվեց ու թույլ չտրվեց, որ այդ կուսակցությունը մասնակցի 1995թ. խորհրդարանական ընտրություններին։

Ինչու էր Տեր–Պետրոսյանը կռիվ տալիս ՀՅԴ–ի դեմ

Առաջին նախագահը ՀՅԴ–ի վրա հարձակվելու եռաշերտ մոտիվացիա ուներ՝

հակադաշնակցական թույնը,
սեփական աթոռը,
քիրվայական գաղափարախոսությունը։
Սկսենք մանկական հիվանդությունից։

Կոմունիստի ընտանիքում մեծացած Տեր–Պետրոսյանը մանուկ հասակից ձեռքբերած հակադաշնակցական հիվանդություն ուներ։ Հորից է նա ժառանգել այդ պաթոլոգիան։

Հակադաշնակցական հիվանդությանը գումարվեց այն, որ նախագահ դառնալուց հետո իր հիմնական քաղաքական ընդդիմախոսներից էր ՀՅԴ–ն։

Բացի այդ՝ Թուրքիայի հետո «մերձեցման երեկոյի» ու Ադրբեջանի հետ քիրվայության ձգտող Տեր–Պետրոսյանին խանգարում էր դաշնակցությունը։

Դրսի ուժերի ու Տեր–Պետրոսյանի շահերը համընկնում էին ՀՅԴ–ի մասով։ Արդյունքում՝ վերջինիս վերնախավը կալանավորվեց, կուսակցության դեմ տոտալ հալածանքներ եղան, հարձակվեցին դաշնակցական մամուլի վրա։

ՀՅԴ–ի գործունեությունը վերականգնվեց միայն 1998–ի իշխանափոխությունից հետո, այսինքն՝ երբ վերականգնվեց 1996–ին տապալված սահմանադրական կարգը։

Ինչու է Փաշինյանը կռիվ տալիս ՀՅԴ–ի դեմ

Նիկոլ Փաշինյանը քիրվայական միջավայրի ծնունդ է։ Հակադաշնակցականությունը նրա մեջ Լևոն Տեր–Պետրոսյանն է սրսկել։ Ճիշտ է, նա 1–ին նախագահի պես դոկտրինյոր չէ, բայց ամեն դեպքում «կարմրուկով» հիվանդացել է։

Նիկոլն ընդդիմադիր հաճախորդ աշխատելու տարիներին այնքան էր մտել հակադաշնակցական կոդի մեջ, որ երբ 2007–ին նրան մեղադրում էին «Իմպիչմենտ» դաշինքի ֆինանսական աղբյուրների կասկածելի լինելու համար, նա արդարանում էր, որ կարևորն այն է, որ իր հովանավորները ՀՅԴ–ի դեմ են կռիվ տալիս։

Հիմա Նիկոլը կրկնում է իր գաղափարական հոր՝ Տեր–Պետրոսյանի քայլերը։ Հարձակվել է ՀՅԴ–ի վրա։

Նա հայտարարեց, որ այդ կառույցը զրոյական վարկանիշ ունի։ Եվ դա այն դեպքում, երբ «թավշյա» օրերին նա կուլիսներում մուրում էր ՀՅԴ–ի աջակցությունը, հետո համատեղ կառավարություն կազմեց հետները ու արտերկրում ապավինում է ՀՅԴ–ի օգնությանը։

Նիկոլենք փորձ են արել ներսում ականներ դնել, բայց այդ ականների պայթեցման օպերացիան անհաջող անցավ, քանզի դրանք միայն իրենք իրենց վնասեցին։ Մի քանի պատեհապաշտ երիտասարդի եթեր մտցնելն ու նրանց շուրթերով իշխանության սրտի ուզածները ՀՅԴ–ի հասցեին ասելը զրոյական էֆեկտ ունի։

Ի դեպ, ՀՅԴ–ի դեմ արշավ սկսելու դրսի շահառուները նույնն են, ինչ Տեր–Պետրոսյանի ժամանակ։ Պատահական չէ, որ Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ խնդիր է դրված կազմալուծել ՀՅԴ–ն։ Այդ շրջանակների կոորդինատորները Նիկոլին խորհուրդ են տալիս չգնալ տերպետրոսյանական ճանապարհով, այսինքն՝ բիրտ ուժ չկիրառել ՀՅԴ–ի դեմ, ինչպես նախորդ դարի 90–ականներին, այլ գործել «փափուկ» ուժով ու ներսից քանդել ավանդական այդ կառույցը։

Նիկոլին գաղափարական պահերը տվյալ դեպքում այդքան չեն հետաքրքրում, բայց եթե նա խնդիր է դրել Արցախի հարցում բավարարել նաև ադրբեջանական ժողովրդի ցանկությունը, ապա բնական է, որ ՀՅԴ–ի դեմ կռիվ տալն ամբողջությամբ տեղավորվում է քիրվայական գաղափարական գծի մեջ։ Այնպես որ ամեն ինչ շատ օրինաչափ է ու կանխատեսելի։

ՀՅԴ–ի գլխով այնպիսի նիկոլներ են եկել ու անցել, որ այս մեկն էլ կանցնի։

Կորյուն Մանուկյան

դիտվել է 7552 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am