Ադրբեջանում արդեն վախենում են բնաջնջումից

Պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առավել քան պարզ է. բանակցությունների վերսկսման մասին խոսելը վաղ է, առանց պաշտոնական Ստեփանակերտի որևէ մեկը չի կարող հասնել ամբողջական լուծման: Բացի այդ, ներկայացված են նաև բանակցությունների վերսկսման համար նախապայմանները` վստահության հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Մինչ այս պայմանների կյանքի կոչումը ԼՂ Պաշտպանության բանակը գիտի իր անելիքը. Այս օրերին պաշտոնական Բաքվից հայտարարություններից և ադրբեջանական կայքերի հիստերիայից նկատվում է, որ այստեղ հանկարծակի են եկել այն փաստից, որ ԼՂ-ն կարող է անցնել պատժիչ գործողությունների: Բաքվում ապշած են. մեկ օրում 100-ից ավելի հատուկջոկատային է ոչնչացվել Ադրբեջանում ապշած են ապրիլի սկզբին ԼՂ-ի դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրը 100-ից ավելի զինծառայողների կորստի մասին համացանցում հայտնված տվյալներով, ինչը Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այժմ շարունակում է թաքցնել ադրբեջանական հանրությունից: Համացանցում հայտնվել է ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեյովի հարցազրույցը Ադրբեջանի ճանաչված կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիևի հետ, որում նրանք զարմանք են հայտնում առ այն, որ ԼՂՀ-ի ՊՆ շարքային զինվորներին հաջողվել է ագրեսիայի առաջին իսկ օրը ոչնչացնել հանրապետության տարածք ներխուժելու փորձ կատարած ադրբեջանական բանակի այդչափ հատուկ ջոկատայինների: Ուշագրավ է, որ զրուցակիցները նաև նշում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել ԼՂՀ-ի վրա: Ադրբեջանական ռադիոյի եթերում Էմին Ահմեդբեյովի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկ ջոկատայիններ ոչնչացվել և 500-ից ավելի զինծառայողներ են վիրավորվել ռազմական գործողությունների առաջին օրերին, Ջավանշիր Գուլիևը տարակուսանք է հայտնում, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին և ինչո՞ւ կանգ առան»: «Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է…Այդ օրերին այնտեղ այդ ի՞նչ պատերազմ է տեղի ունեցել, որ մենք կորցրեցինք այդ 100 լավ պատրաստված զինվորներին»,-հարցադրում է անում Գուլիևը՝ նշելով. «Նրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին»: «Մտածում եմ` ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում», -ասում է նա: Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ իր «զգուշավոր գնահատականներով»` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստը նվազագույնը 400 զինծառայող է: Հայկական հրետանու հարվածների տակ Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ` նախօրեին հայկական հրետանու հարվածների հիմնական թիրախները Աղդամի շրջանի` Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ գտնվող հատվածում էին: Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունների, հրետակոծության արդյունքում հիմնականում տուժել են հենց Աղդամի շրջանի բնակիչները: Ադրբեջանական ANS հեռուստաընկերության տվյալներով՝ անցած գիշեր հիմնական հարվածը հասցվել է Աղդամի շրջանի Չեմենլի, Զանգիշալի և Աֆեթլի գյուղերին: Դատելով ադրբեջանական կողմի հաղորդագրություններից` մարտերի ընթացքում նաև հեռահար հրետանի է օգտագործվում, ինչի անուղղակի ապացույցն այն հանգամանքն է, որ առնվազն 25 բնակելի տուն է ավերվել ռազմաճակատի ընդամենը մի քանի կիլոմետրանոց հատված ունեցող և մարտական գործողությունների գոտուց համեմատաբար հեռու գտնվող Աղջաբեդիի շրջանում: Այստեղ արձանագրված ավերածությունների մասին APA գործակալությանը պատմել է Աղջաբեդիի շրջանային վարչակազմի ղեկավար Շահին Մամեդովը: Թարթառի (Թերթերի) շրջանին հասցված վնասը, ըստ ադրբեջանական իշխանության, անհամեմատ ավելի զգալի է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական հրետանին անցած գիշեր հարվածներ է հասցրել նաև 20 հազար բնակիչ ունեցող Թարթառ քաղաքին: Շրջանային վարչակազմի ղեկավար Մուստագիմ Մամեդովի պնդմամբ` անցած գիշեր իրականացված հրետակոծությունների արդյունքում 58 բնակելի տուն է վնասվել: «Վնասվել է երկու դպրոց, մեկ խանութ և բամբակի մթերման մեկ կետ: Պայթեցվել է երկու էլեկտրական ենթակայան, ինչի հետևանքով Թերթերի շրջանի 20 գյուղեր հոսանքազրկվել են», - նշել է Մամեդովը` հավելելով․ - «Խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան»: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հաղորդագրություններից դատելով` անցած գիշեր տուժածների մեծ մասը Աղդամի շրջանից էին: Զինծառայողների մասին տեղեկատվությունը շարունակում է գաղտնի մնալ: ANS գործակալության կայքում նաև կարճ տեսագրություն է տեղադրված, որում հստակորեն երևում է, թե ինչպես են համագյուղացիները վիրավորներից մեկին շտապօգնության մեքենայով տեղափոխում հիվանդանոց: Իսկ APA-ն այդ տեսանյութում նաև անուն առ անուն թվարկում է բոլոր վիրավորներին, որոնց թիվը, ըստ գործակալության, հասնում է յոթի: Նրանցից ամենաավագը 73, իսկ ամենակրտսերը` 30 տարեկան է: Ուշագրավ է, ի դեպ, որ բոլոր վիրավորները տարբեր տարիքի տղամարդիկ են: Սեռային նման անհամաչափության պատճառները ադրբեջանական աղբյուրները չեն բացահայտում: Չի բացառվում, սակայն, որ շփման գծին հարող ադրբեջանական գյուղերի տարհանման մասին սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը, գոնե կանանց և երեխաների մասով, որոշակիորեն համապատասխանում են իրականությանը: Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Հուսեյնգուլու Բագիրովը Աղդամի շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե «Հայաստանի գործողությունները միտված են ամեն գնով ադրբեջանցի ազգը վերացնելուն»: Նա հայկական կողմին մեղադրել է «ժամանակ շահելու նպատակով բանակցությունները շարունակելու համար». «Ադրբեջանն այլևս 1990-ական թվականների Ադրբեջանը չէ: Ադրբեջանի հզորությունն աճել է: Մեզ համար սա ոչ թե կյանքի, այլ մահվան պայքար է: Մենք չունենք այլ ելք: Այդ պատճառով ադրբեջանցի ազգը համախմբվել է իր նախագահի շուրջ և պայքարում է իր տարածքները վերադարձնելու ուղղությամբ»: Թամար Բագրատունի

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am