ՀՀԿ-ն անհանգիստ է

ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հետ երեկվա հանդիպումից հետո ՀՀԿ-ական պատգամավորները ակնհայտ «ձգված» են։ Նրանց այսօր կարեւոր փորձություն է սպասվում, երկրորդ ընդմիջումից՝ ժամը չորսից հետո քվեարկության է դրվելու Ընտրական օրենսգրքի նախագիծը։ Նոր Սահմանադրության համաձայն ԸՕ-ն ընդունվելու համար պետք է 79 ձայն ստանա։ Սա նշանակում է, որ իշխող կուսակցությունը պետք է մոբիլիզացնի իր բոլոր պատգամավորներին, որպեսզի նրանք ներկա լինեն քվեարկությանը: Ընտրական օրենսգրքի 2-րդ եւ 3-րդ ընթերցմամբ քվեարկությունը կկազմակերպվի հաջորդ քառօրյայում, որպեսզի պահպանվի Սահմանադրության դրույթը, ըստ որի Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի հունիսի 1-ին։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կուսակից գործընկերներին հիշեցրեց քվեարկության մասին, իսկ որոշ ՀՀԿ-ականներ էլ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի ցուցումներով գործի են անցել ու մեկ առ մեկ մոտենում ու պատգամավորներին զգուշացնում են, որ ճիշտ ժամանակին ներկայանալ նիստին։ Առանց այն էլ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ական պատգամավորների հետ երեկվա հանդիպման ժամանակ բուռն դժգոհություններ է արտահայտել կուսակիցների ոչ կազմակերպված աշխատանքի առնչությամբ ու վկայակոչել է «Հրազդան ցեմենտին» հարկային արտոնություններ տալու վերաբերյալ նախագծի տապալումը։ ՀՀԿ-ականները չկարողացան համապատասխան ձայն ապահովել եւ նախագիծը ստացավ ընդամենը 53 կողմ ձայն։ Այսօր ՀՀԿ-ին լուրջ փորձություն է սպասվում, որովհետեւ ձախողելու շանս չունի, ժամկետները հաշվարկված են ու հնարավոր է ԸՕ-ի քննարկումը նաեւ արտահերթ ռեժիմով կազմակերպեն։ ՀՀԿ-ականները անհանգիստ իրարանցման մեջ է, իսկ դահլիճում նախագծի քննարկման ելույթների ժամն է։ Երեկվանից աննախադեպ ակտիվացել են Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցության պատգամավորական քառյակը եւ բոցաշունչ ելույթներ են ունենում։ Այսօր հերթը Էլինար Վարդանյանինն էր, նա հայտարարեց, որ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը զրոյական է։ Հետևաբար, ըստ նրա, նոր Ընտրական օրենսգիրքը պետք է լուծի այդ խնդիրը՝ բարձրացնի հանրային վստահության մակարդակը ընտրությունների նկատմամբ։ «Արդյոք այս նախագիծը ապահովու՞մ է այն մեխանիզմները, որպեսզի ասենք, որ բավարար են հանրային վստահությունը բավարարելու համար։ Իմ կարծիքով՝ ոչ»,-ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց նա՝ թվարկելով այն մտահոգությունները, որ առկա են նույնիսկ ԸՕ-ին կողմ քվեարկելու պատրաստակամ պատգամավորների մոտ։ Նա նաև նշեց, որ այսուհետ, այս Ընտրական օրենսգրքով տարածքային կուսակցությունների ստեղծմամբ, ընտրություններ են լինելու ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ մայլաների, թաղերի, կլանների միջև, որովհետև միախառնվելու են քաղաքական և կլանային հարաբերությունները։ Իշխանություններին էլ հորդորեց զերծ մնալ անհասկանալի հայտարարություններից, համաձայն որոնց ողջ մեղքը բարդվում է ընդդիմադիրների վրա ու ասվում, որ ընդդիմադիրները չեն պատրաստվում փոխզիջման գնալ.«Դուք եք նախագիծը ներկայացրել, դուք պետք է գնաք փոխզիջման, մենք ունենք առաջարկներ, եթե չեք ընդունում, ապա մեզ մնում է իրացնել քվեարկելու մեր իրավունքը»,- ասաց Վարդանյանը ։ Փոխարենը դաշնակցական Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ չնայած կուսակցության ոչ բոլոր առաջարկություններն են ընդունվել, բայց նրանք պատրանքներ էլ չեն ունեցել, թե կընդունվեն բոլոր առաջարկությունները: «Բնական է՝ յուրքանաչյուր քաղաքական ուժ նաև իր շահերով է առաջնորդվելու: Ամեն դեպքում կարծում եմ, որ աշխատելու տարբերակն ավելի արդյունավետ է, քան վերջնագրեր ներկայացնելը կամ մերժողական կեցվածք ընդունելը: Այդպիսիներն այսօր նոր Սահմանադրության պայմաններում են ապրում, վաղն էլ նոր Ընտրական օրենսգրքով են մասնակցելու ընտրությունների»։ Դաշնակցությանը երկու մեծ խնդիր է մտահոգում՝ վարչական ռեսուրսի անսահմանափակ կիրառումը և ընտրակաշառքը։«Առաջարկում եմ՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավից առաջ մասնակից բոլոր քաղաքական ուժերը ստորագրեն ջենթլմենական համաձայնագիր, որի համաձայն, ոչ իրենք և ոչ էլ իրենց տարածքային կառույցները ընտրակաշառք չեն բաժանելու: Կարծում եմ, սա կլինի պատասխանատու և համարժեք դիրքորոշում երկրի դիմագրաված մարտահրավերներին, նոր որակի իշխանություն ձևավորելու նախապայման», -առաջարկեց Վարդանյանը։ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ կոչ արեց չչարաշահել ժողովրդի անունն ու հենց ժողովրդին. «Թող որեւէ մեկը չմտածի, որ ինքն ավելի պուպուշ է, իսկ մյուսներն ավելի վատն են: Ոչ թե ժողովրդի աչքերին նայելն է կարեւոր, այլ նայելն այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ նայում է ժողովուրդը: Իսկ ժողովուրդն ուզում է նորմալ, արդար ընտրություն: ԸՕ այս նախագիծն այդ հնարավորությունը տալու է: Բոլորիս կոչ եմ անում՝ գնալ այդ ճանապարհով: Եկեք իրար խելք չսովորեցնենք»: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am