Մհեր Գրիգորյանը գազի գնի մասին. ինչ է սպասվում ապրիլից հետո (video)
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով գազի սակագնին, ևս մեկ անգամ ասաց, որ ինքը հայտարարել է, որ գազի գինը չի փոփոխվի մինչև ապրիլի 1-ը:
«Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում որոշվել է, որ մինչև ապրիլ գազի գինը Հայաստանի համար չի բարձրանալու՝ մնալու է անփոփոխ:
Հարցին՝ ի՞նչ է սպասվում ապրիլից հետո, փոխվարչապետը պատասխանեց. «Ավելին չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլից հետո, որովհետև բանակցությունները դեռ չեն ավարտվել, դեռ չենք ամփոփվել պայմանավորվածությունները: Ես կարող եմ կրկնել մեկ բան, որ մինչև ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու: Ավել բան այս պահին չեմ կարող ասել»:
