62-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ուսանողուհու
Երեկ ՝ դեկտեմբերի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:25-ի սահմաններում, Գավառի բնակիչ, 62-ամյա Ալբերտ Ժամհարյանը՝ իր վարած Mitsubishi մակնիշի 88 NA 988 համարանիշի ավտոմեքենայով, Գավառ քաղաքի Հ. Հակոբյան փողոցում, Գավառի պետական համալսարանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 38-ամյա Լուսինե Հարությունյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի պետական համալսարանի տարական կրթություններ և մեթոդիկա բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի