Պերմյակովը խոստովանե՞լ է, որ սպանությունն ինքը չի արել

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում այսօր շարունակվել է եւ ավարտվեց ռուսական ռազմաբազայի զինծառայող, Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքների հրապարակումը: Պերմյակովը սկանդալային հայտարարություններ է արել՝ պատասխանելով փաստաբանների հարցերին։ Նախ պարզվել է, որ նա բազմաթիվ հակասական ցուցմունքներ է տվել։ Վալերի Պերմյակովը պնդում է, որ փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին սպանելիս գործի է դրել զենքին ամրացված սվին-դանակը: Նա նույնն էր պնդել նաեւ դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննության ժամանակ: Սակայն հայտնի է, որ Հասմիկ Ավետիսյանի վրա չեն հայտնաբերվել սվին-դանակի հետքեր: Փորձաքննության արդյունքները վկայում են նաեւ, որ Սերյոժա Ավետիսյանը փորձել է դիմադրություն ցույց տալ: Սակայն Պերմյակովը հարցաքննություններում միանշանակ պնդում է, որ նման բան չի եղել, ինքը հեռվից է կրակել։ Ըստ «Արմենպրեսի»՝ ԴՆԹ փորձաքննության արդյունքների համաձայն Պերմյակովի ինքնաձիգի վրա հայտնաբերվել է Սերյոժա Ավետիսյանի մատնահետքը, Սերյոժա Ավետսյանի դիակի վրա վզի շրջանում հայտնաբերվել են նաև քերծվածքներ, որը վկայում է այն մասին, որ Պերմյակովը կրակելու ժամանակ շատ մոտ է գտնվել: Մեկ այլ հարցաքննության ժամանակ քննիչի այն հարցին, թե ինչու է Պերմյակովը սպանել փոքրահասակ երեխաներին, Պերմյակովը պատասխանել է. «Աղմուկ էր, երեխաները լաց էին լինում, դրսում շները հաչում էին, սպանեցի, որ այդ աղմուկը դադարի»,- նշել է Պերմյակովը: Հակասություններ եղել են նաև երեխաների սպանության հետ կապված հարցաքննությունների ժամանակ: Պերմյակովն ասել է, որ ճիշտ չի հիշում նաեւ, թե դանակի քանի հարված է հասցրել Սերյոժա Ավետիսյանին: Քննիչը հարցրել է՝ արդյոք Պերմյակովը զղջացել է իր արարքի համար, պատախանել է՝ այո:Պերմյակովը ցուցմունքներում նշել է նաեւ, որ Ավետիսյանների տանը ջրի ծորակից ջուր է խմել, մինչդեռ չի եղել ջրամատակարարում: Ավարտելով ցուցմունքների հրապարակումը՝ փաստաբանները մի շարք հարցեր են ուղղել Պերմյակովին՝ դրդելով նրան սենսացիոն բացահայտման: Չնայած նրան, որ Պերմյակովն ասել է, թե զղջում է, խղճում է Ավետիսյանների ընտանիքին: Հարցին էլ, թե ինչ կերպ է արտահայտում զղջումը, պատասխանել է՝ ոչ մի կերպ: Ասելիք չունի՞ արդյոք Ավետիսյանների հարազատներին, արձագանքել է՝ ոչ, նա վերջում բացահայտել է ամիսներ շարունակ շրջանառվող վարկածն այն մասին, որ իրականում ինքը չի կատարել այդ ոճրագործությունը։ «Եթե որևէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ինչ կասեիր», փաստաբանի հարցին Պերմյակովը պատասխանել է: «Ես կասեի, որ խելագար է: Բայց պարկերացրեք ես այդպիսին չեմ»: Պերմյակովը գրեթե բաց տեքստով խոստովանել է, որ ինքը չէ սպանություն կատարած անձը, ինքը խելագար չէ, միայն խելագարները կարող են նման սպանություն իրագործել։ Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե Հայ ժողովուրդը, մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ, հաղթահարել է դարերի փորձությունները․Ամենայն Հայոց Կաթողիկոս Դու ինքդ ես այդ ամենի անմիջական հեղինակը. Սաղաթելյան Հոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվում Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում «Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան Աբրահամյան Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am