Ինչպե՞ս «Ուկրաինան եկավ Հայաստան» (տեսանյութ, լուսանկար)

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկություն էր տարածել այն մասին, որ մայրաքաղաքում կտեղադրվի Մարտի 1 զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այն նախատեսվում է իրականացնել բրոնզե հարթաքանդակի ձևաչափով, որը տեղադրվելու է Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով պարփակված Մանկական այգում:

Իշխանությունների այս քայլը մտորելու տեղիք է տալիս: Առաջին հերթին պետք է փաստել, որ վարչապետը շարունակում է ինքն իրեն մեկուսացնել հասարակությունից, և եթե իր պաշտոնավարման առաջին փուլում ինքն իրեն կարող էր անվանել «ժողովրդի վարչապետ», ապա գնալով նա է՛լ ավելի ու ավելի մեկուսանալով՝ դառնում է Մարտի 1-ի վարչապետ:

Իրականում ողբերգության վրա քաղաքական գործընթաց և միֆեր ստեղծելը հատուկ է ոչ միայն մեր այսօրվա իշխանություններին, այլ նաև շատ այլ երկրների ղեկավարներին: Որպեսզի հեռու չգնանք, կցանկանայի ձեզ մի քանի ողբերգական դրվագ ներկայացնել ուկրաինական նորագույն պատմությունից:

Ինչպես գիտեք, 2014 թ. փետրվարին այնտեղ հերթական հեղափոխությունը տեղի ունեցավ։ Իշխանությունից հեռացվեց Վիկտոր Յանուկովիչը և արտահերթ ընտրությունների արդյունքում իշխանության եկավ Պյոտր Պորոշենկոն:

Պորոշենկոյի պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում իշխանությունների հենասյուներից մեկը հանդիսանում էր հենց Մայդանում 2014 թ. տեղի ունեցած ողբերգությունը, երբ օրը ցերեկով քաղաքի կենտրոնում գնդակահարում էին մարդկանց: Լայն տարածում ստացավ նաև «Երկնային հարյուրյակ» («Небесная сотня») արտահայտությունը: Մայդանում զոհվածների մեջ կար նաև մեկ հայ՝ Սերգեյ Նիգոյանը:

 


Սերգեյ Նիգոյան
Իշխանությունները՝ Պորոշենկոյի գլխավորությամբ, բազմաթիվ սոցիալական արտոնություններ էին տվել Մայդանում զոհվածների հարազատներին՝ ցմահ կենսաթոշակ, կոմունալ ծառայությունների 75 % զեղչ, զոհվածների երեխաների համար ուսման վարձերի կրճատում կամ զրոյացում և այլն: Ամբողջ երկրով մեկ տեղադրվում էին հուշակոթողներ՝ նվիրված Մայդանի զոհերին: Դպրոցներ էին անվանափոխվում: Մայդանի զոհերը ներկայացվում էին որպես գրեթե սուրբ մարդիկ:

Հակառակ կողմը՝ «Բերկուտի» հատուկ ջոկատայինները ներկայացվում էին որպես ազգի թշնամիներ, և Մայդանում մահացած կամ զոհված սպաների հարազատները ոչ մի լումայի փոխհատուցում չէին ստացել:

Բայց ժամանակն անցավ, հեղափոխական իշխանությունները՝ Պորոշենկոյի գլխավորությամբ, տապալեցին երկրի կառավարումը, և Պորոշենկոն անփառունակ պարտություն կրեց՝ ընտրությունների ժամանակ զիջելով կոմիկին, և դրանից հետո սկսեցին շատ հետաքրքիր տեղեկություններ ի հայտ գալ:

ներկայացնեմ մի քանի փաստ։ «Երկնային հարյուրյակի» կազմում ներառված էր 27-ամյա աղջիկ՝ Օլգա Բուրա անունով, որն Ուկրաինայի Լվովի մարզից էր և Մայդանում օգնում էր խոհանոցային աշխատանքներում: Նա մահացավ 2014 թ. փետրվարին, և դա ներկայացվում էր որպես «Բերկուտի» զոհ, սակայն իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննությունը պարզել էր, որ Օլգա Բուրան խոհանոցում աշխատելու ժամանակ իր մատը կտրել էր պահածոյի տուփի կափարիչով, մատը թարախակալել էր և երկար ժամանակ Օլգային ոչ մի օգնություն չէին տրամադրել:


Օլգա Բուրա
Երբ որ թարախը շատացել էր և որոշում էր կայացվել հենց Մայդանում տեղի բժիշկների կողմից թարախազերծել այն, Օլգային նախօրոք լեդոկայինի ներարկում են արել, սակայն բացի նրանից, որ նա աջակցում էր Մայդանին, նա նաև ուներ մի շարք հիվանդություններ և ալերգիաներ: Արդյունքում պարզվեց, որ ուներ նաև ալերգիա լեդոկայինից: Եւ Մայդանում գործող բժշկի կողմից ներարկման արդյունքում մահացավ: Մահից հետո Օլգային ներկայացնում էին որպես «Բերկուտի» գործողություններից մահացած անձ, և նա հետմահու ստացավ Ուկրաինայի Հերոսի կոչում:

 

Մեկ ուրիշ պատմություն: «Երկնային հարյուրյակի» մեջ ներգրավված է նաև մեկ այլ անձ, ով հարբած լինելով՝ մահացել էր կռվի ժամանակ Ուկրաինայի մայրաքաղաքի ինտերնետ-սրճարաններից մեկում: Այդ երիտասարդին սպանել էր ծեծկռտուքի մասնակիցներից մեկը, բայց այս մարդը նույնպես Ուկրաինայի հերոս է: Պորոշենկոն գնաց, և այս բոլոր տեղեկությունները սկսեցին ջրի երես դուրս գալ: Եւ այսօր արդեն իսկ Ուկրաինայում խոսում են այն մասին, որ «Երկնային հարյուրյակի» մեջ կան շատ մարդիկ, ովքեր, մեղմ ասած, ոչ մի կապ չունեն Մայդանում տեղի ունեցած ողբերգության հետ և մահացել են Կիևից հարյուրավոր կիլոմետրեր հեռու: Բայց քանի որ կար քաղաքական պահանջ՝ ստեղծել միֆ և այդ միֆի միջոցով արդարացնել ամեն ինչ՝ կոռուպցիա, պատերազմ, հանցագործություններ, առևանգումներ, սեփականության վերաբաշխում, կատարվեց այն, ինչ կատարվեց:

Մարտի 1-ը մեր նորագույն պատմության ամենաամոթալի և ողբերգական էջերից մեկն է, և մենք վաղ թե ուշ պետք է ինքներս մեր առաջ պատասխան տանք, թե մեր պետության մեջ ինչն էր սխալ աշխատում, որ նման դեպք առհասարակ կարող էր տեղի ունենալ: Մենք պետք է հասկանանք, թե պատմական որ շրջանը կամ որ իրադարձությունը հնարավոր դարձրեց Մարտի 1 երևույթը: Իմ խորին համոզմամբ՝ Մարտի 1-ի արմատները 1990-ականներում են գտնվում, բայց այս խնդիրն ամբողջովին իսկապես բացահայտելու համար մենք նոր իշխանություն պետք է ունենանք, որը կաշկանդված չի լինելու իր անցյալով և իր մոլուցքով՝ սրբագրել պատմությունը և սրբագրել սեփական մեղքերը:

Նաև մեկ հարց ունեմ: Այսօրվա քաղաքական համակարգի և քաղաքական վերնախավի ո՞ր ներկայացուցիչն ունի բարոյական իրավունք բացել այդ հուշարձանը: Արդյոք այդ իրավունքն ունի՞ անել մի մարդ, ով այդ իրադարձությունների ժամանակ կոչ էր անում բարիկադներ կառուցել և ազատել քաղաքը «ղարաբաղցի տականքներից»: Իրավունք ունի՞ նա, ով մարդկանց ուղղորդում էր կրակի բերան, իսկ ինքը փախավ, երբ տեսավ, որ պլանը չի իրագործվում։

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am