Իշխանության հորթային հրճվանքն ու ՀՅԴ-ի` պատմական ապագա ունենալու փորձությունը

Վերջին օրերին իրադարձությունները բուռն են զարգանում Հայ հեղափոխայան դաշնակցության շուրջ: Մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե կուսակցական ղեկավար մարմինը շրջաբերական է իջեցրել՝ հրահանգելով պարտիզանական գործողություններ իրականացնել իշխանության դեմ, ընդհուպ մինչև պատրաստ լինել ձերբակալություների:

Պարտիզանական պայքարի տեսության հեղինակը, ըստ տեղեկությունների, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է:
Դրան հաջորդեց Նիկոլ Աղբալյան ՀՅԴ երիտասարդական միության կազմից երեք երիտասարդների հեռացումը, որոնք Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեցին, թե կուսակցության ներսում լուրջ տարաձայնություներ կան` կապված ԿԳՄՍ նախարարության մոտ տեղի ունեցող ակցիաների և նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու հետ:
Կուսակցության ղեկավար մարմնի ներկա և նախկին ներկայացուցիչները հրապարակավ հերքեցին այս պնդումները: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակավ հայտարարեց` նման շրջաբերական գոյություն չունի: Նրա խոսքով` հոկտեմբերին տեղի է ունեցել կուսակցության մարզային կոմիտեների, Գերագույն մարմնի ղեկավար կազմի, Ուսանողական և Երիտասարդական միությունների վարչությունների խորհրդաժողով, որին մասնակցել է 150 դաշնակցական, այդ թվում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի որոշումը կայացվել է Դաշնակցության Երիտասարդական միության նիստում, իսկ հոկտեմբերին կայացած ղեկավար կազմի խորհրդաժողովում, որին ներկա է եղել նաև Հրանտ Մարգարյանը, Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, և չի քննարկվել նաև Երիտասարդական միության կողմից իրականացվող ակցիաների հարց։
Իր հերթին` ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն չի հանդուրժի որեւէ անձի ստվերային կառավարում, նրանք, ովքեր նման պնդումներ են անում, պարզապես չեն ճանաչում ՀՅԴ-ն: Հրանտ Մարգարյանի պնդմամբ` ամիսներ առաջ ինքը հրաժարվել է կուսակցության ղեկավարի համար թեկնածության առաջադրումից և այժմ հեռու է կուսակցության կառավարումից: Նա հայտարարել է նաեւ, որ ստեղծել է Կամավորական շարժում ՀԿ ու դրա միջոցով է շարունակելու իր պայքարը Հայաստանի եւ հայ ժողովրդի ազատագրության համար:
Այն, որ Դաշնակցությունն ունի լուրջ խնդիրներ, և այդ խնդիրներն այսօր չեն առաջացել, պարզ է: Ակնհայտ է նաև, որ ՀՅԴ-ին ներքին խնդիրների լուծումը հեշտ չի տրվում: Թերևս ՀՅԴ-ն խնդիր ունի իր կանոնադրությունը համապատասախանեցնել 21-րդ դարի պահանջներին, բայց դա ամեն դեպքում այդ կուսակցության ներքին գործն է:
Դաշնակցությունն իր 130-ամյա կենսագրության ընթացքում սովորական կուսակցությունից վերաճել է ինստիտուցիոնալ ազգային համակարգի, ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ արտերկրում: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել պատմական տարբեր փուլերում ՀՅԴ ցուցաբերած վարքագծին և հռչակած քաղաքական կուրսին: Կարելի է անվերջ քննադատել, ընդունել կամ չընդունել ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը` իշխանության մաս կազմելու ընթացքում` սկսած կոռուպցիային տուրք տալուց, վերջացրած գաղափարական ուղենիշներից հեռանալով` դրա հիմքերն առկա են:
Այսքանով հանդերձ` հնարավոր չէ հերքել, որ դաշնակցությունը պատմական փաստերի և հանգամանքների բերումով ազգային օրակարգի առաջնային խնդիրների պատասխանատվությունն ստանձնելիս մշտապես եղել է կարևոր դերակատար: Եվ այն, որ կուսակցությունն այսօր ներքին խմորումների և ընդվզումների բուռն փուլ է ապրում, վկայում է այն մասին, որ բացի պատմական անցյալից` ՀՅԴ-ն ունի հնարավորություն` կառուցելու նույնքան պատմական ապագա: Այդ պոտենցիալն առկա է ՀՅԴ-ի շարքերում, որտեղ կան ազնիվ և գաղափարական մարդիկ, առկա է նաև ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ վերջին շրջանում պայքար մղող երիտասարդների մոտ, որոնք, անկախ ներքին տարաձայնություններից, կարողացան ի ցույց դնել նախանձելի կազմակերպվածություն: Յուրաքանչյուր քաղաքական թիմ կերազեր իր կողքն ունենալ երիտասարդների այդպիսի թիմ: Փորձը նաև ցույց է տվել, որ ՀՅԴ-ն` որպես կառույց, կարողանում է ուժեղանալ ընդդիմադիր ճամբարում գտնվելու ժամանակ:
Ինչ վերաբերում է օրվա իշխանությանը, առնվազն անհասկանալի էր, թե իշխանության որոշ ներկայացուցիչներ ինչու են հորթային հրճվանք ապրում դաշնակցության ներքին խնդիրների և պառակտման մասին խոսելիս: Այս մարդկանց քաղաքական տհասության աստիճանը թույլ չի տալիս հասկանալ, որ Դաշնակցության և ընդհանրապես որևէ այլ քաղաքական ուժի ջլատումից և թուլացումից իշխանության թիմը ամենևին էլ չի ուժեղանում: Ուժեղ Դաշնակցությունը և ընդհանրապես ուժեղ ընդդիմությունն առաջին հերթին անհրաժեշտ է` ազգային ամուր դիմադրողականություն և ուժեղ պետություն ունենալու համար. սա հասկանալ է պետք: Իսկ եթե չեք հասկանում` հանգիստ նստեք տեղներդ` ՀՅԴ-ն պառակտումներին և տարաձանություններին դիմանալու տարիների փորձառություն ունի, իսկ ձեր փորձությունները դեռ առջևում են:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2612 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am