Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է: Սա այնպիսի ապտակ է, որից հետո շատ երկար ժամանակ է պետք իրավական համակարգի նկատմամբ հարգանքը վերականգնելու համար,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագծին: Փաստաբան Լուսինե Սահակյանի դիտարկմամբ էլ՝ առաջին անգամ մենք ունենք անկախ Սահմանադրական դատարան, որը ցույց է տալիս, որ իրենց մոտ իշխանությունների կամքը չի անցնում. «Այս օրինագծով իշխանությունն ասում է ՍԴ դատավորներին, որ մենք դժգոհ ենք ձեզանից, ձեզանից ուզում ենք ազատվել և ուղարկում ենք վաղաժամ թոշակի»: Լուսինե Սահակյանը կարծում է, որ օրենքի այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ, որովհետև ՍԴ-ում կան դատավորներ, ովքեր պատրաստ են վաղաժամ գնալ թոշակի և, եթե կան նմանները, ապա մեզ պետք չեն: «Այլընտրանքային նախաձեռնություն» խմբի անդամ Էլինար Վարդանյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամ, եթե այդ կառույցը բնականոն աշխատում է: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդի, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից այս նախագծի վերաբերյալ կարծիք գա: Անդրադառնալով աղմկահարույց գործերով ընթացող դատավորություններին ու նոր քրեական գործերին՝ Տիգրան Աթանեսյանն ասել է, որ այս իշխանությունը կարող է բոլորին մեղադրանք առաջադրել, ովքեր որևէ փուլում ղեկավարել են Հայաստանը: Ըստ նրա, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն այնքան դատարկ է, որ անգամ նման խոցելի մեղադրանք փողոցային խուլիգանին չեն առաջադրում: Տիգրան Աթանեսյանի կարծիքը կիսում է նաև Լուսինե Սահակյանը, ով միևնույն ժամանակ նշում է, որ իր համար առաջադրված գրեթե բոլոր մեղադրանքներն աբսուրդային են. «Տպավորություն է, որ ՀՔԾ-ն ինչ-որ հոդվածներից այն կողմ չի կարողանում առաջ գնալ»: Էլինար Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ հանրությանը դուր են գալիս տեսարանները, և հենց այդ տեսարանները քչանում են, փորձում են բարձրացված գործերի շրջանակներում նորերն ապահովել:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը