Բացառիկ տեսանյութ. Ո՞ւմ պետք է փոխանցվեին նախարարի ընկերոջ հրահանգով «սեյֆում» հավաքվող գաղտնի գումարները (Video)

Armlur.am-ը գրում է․

Երբ նախորդ տարի Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն նշանակվեց Մհեր Դավիդյանցը, մեծ աղմուկ բարձրացավ հանրության շրջանում, եւ մամուլում լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում հաղթել է մրցույթը։ Եւ նշանակումից կարճ ժամանակ անց Առողջապահության նախարարի հրամանով ընկերոջ՝ Դավիդյանցի աշխատավարձը 350 հազար դրամից դարձավ 710 հազար դրամ: Սա արվեց թերեւս նրա համար, որ նախարարի ընկեր տնօրենը աջուձախ չնայի՝ քիչ աշխատավարձի պատճառով:

Նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին ՀՀ առողջապահության նախարարը հավաքել էր բոլոր հիվանդանոցների տնօրեններին եւ վերջնականապես նրանց զգուշացրել աշխատաոճի կանոնները:

Եւ հիմա՝ մոտ մեկ տարի հետո, պարզվում է նախարարի ասած սկզբունքները լավ չեն հասկացել կամ չեն պահպանում հենց նրա կողմից նշանակված մարդիկ: ArmLur.am լրատվական կայքի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի աշխատակիցը աշխատանքային հարցեր է քննարկում տնօրեն Մհետ Դավիդյանցի հետ, ապա նրանից հետաքրքրվում, թե ինչ պետք է անի պահանջված գումարը:

Այս կադրերում Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցն իր աշխատակցի հետ խոսում է ինչ-որ էլեկտրիկի աշխատանքի վերականգնման, բենզին-գազ հարաբերությունների մասին: Իսկ ուշագրավն առջեւում է:

Երբ խոսակցությունն ավարտվում է ենթակայի ու ղեկավարի միջեւ, ենթական, որ թերեւս Մհեր Դավիդյանցի հետ մտերիմ հարաբերություններ ունի, նրան անունով է դիմում, հետաքրքրվում է բերած գումարի մասին:

Լսեցի՞ք աշխատակիցը տնօրեն Մհեր Դավիդյանցին ասում է՝

Մհեր ջան, բանը, մենք խոսացինք, որ բանը, այլ ծախսերի համար, էդ ում ենք տալի՞
Մհեր Դավիդյանց- Ինչքանա հավաքվել՞
Աշխատակից- Ասեցին՝ ամեն մեկս 25. Հազար: Հիմա հավաքենք՞, թե առանձին տանք:
Մհեր Դավիդյանց- Նայի ոնց ա: 100-100 գրվել ա:
Աշխատակից- Գիտեմ, 100 հազար գրվել ա, մարդա 25-25 ինձ ասեցին պտի հետ տանք:
Մհեր Դավիդյանց- Ահա, դա հավաքենք, դնում ա սեյֆի մեջ:
Աշխատակից- Հարց չկա, հիմա տամ Վերայի՞ն:

Մհեր Դավիդյանց- Հա: Վերային տուր, թող դնի սեյֆը:
Աշխատակից- Հենց հիմա՞ տամ

Մհեր Դավիթյանց- Հա, եթե մոտդ ա, հա: Հեսա ասեմ՝ մի վարկյան:
Աշխատակից- Ես էի…
Մհեր Դավիդյանց- Հեսա ասեմ. Մի վայրկյան, Արամիչն էր, Էդգարը, մեկ էլ Ռազոն Պողոսյան, Բագրատյան, Սարդարյան:
Աշխատակից- Վյսո, ես հենց հիմա տամ:

Այսպիսով, մենք լսեցինք աշխատակցի եւ տնօրենի զրույցը, թե ինչպես են բյուջեի գումարներից «այլ ծախսեր» ձեւակերպմամբ 100 հազար դրամ դուրս գրում, անհասկանալի է, թե ինչի վրա են ծախսում, բայց հստակ հասկացվում է, որ հրահանգ կա 25 հազար դրամը հավաքել, դնել սեյֆում: Ո՞ւմ համար, տեսանյութից պարզ չի դառնում: Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ հավաքվող գումարը դժվար թե տնօրենի միանձնյա ծախսելիքը լինի, այլապես սեյֆում չէին հավաքի:

Նշանակում է, որ այն պետք է ինչ որ մեկին տրվի, փոխանցվի:

Ամեն դեպքում ArmLur.am լրատվականը ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակից հետաքրքրվեց

Շարունակում է արդյոք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վստահել իր կողմից նշանակված կադրերին՝ առավել եւս իր ընկերներին եւ երաշխավորել նրանց օրինական աշխատանքի համար, թե՞ ոչ:

Նրանց գործունեության մասին որեւէ ահազանգ այս ընթացքում ստացե՞լ է, թե՞ ոչ:

ArmLur.am-ը տեղեկություններ ունի, որ նախարարի կողմից նշանակված կլինիկաներից մեկի տնօրենը ապօրինի գումարներ է հավաքում՝ «այլ ծախսերի» անվան տակ:

ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում ենք այս տեսանյութը համարել հաղորդում հանցագործության մասին: Ակնհայտ է, որ պետական բյուջեի գումարները «սեյֆում» հավաքվելով ինչ-որ մեկին փոխանցելու նպատակ ունեն:

դիտվել է 1583 անգամ
Լրահոս
Իրանը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի տնտեսական պատերազմին մասնակցելուց Արագածոտնի մարզում բախվել են «Nissan Elgrand»-ը և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավոր Ասեմ՝ ինչ նպատակով են Ռոբերտ Քոչարյանին անմարդկային պայմաններում պահում․ Հայկ Նահապետյան (video) Պատրաստվեք, ձմեռը շատ դաժան է լինելու,1,5 տարի ժամանակ ունենք. Հայկ Նահապետյան (video) Վազելով բարձրանում էր, դեմը փակեցի. Արման Սարոյանը միշտ է պարսավանքի ենթարկվելու․ Ֆարմանյան (video) Դատավորները խայտառակ ճնշման տակ են․ ինչու՞ են Վեհափառի գործն ուղարկում Երևան Արա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, չհավատաս․ գործարք չի լինելու․ ինչու՞ Ռուսաստանն արագ արձագանքեց․ Նարեկ Մանթաշյան (video) «Ադրբեջանը Ռոբերտ Քոչարյանով չի բավարարվում. ո՞վքեր են նրանց պահանջած ցուցակում». Հայկ Նահապետյան (video) «Սպասե՛ք, Վազգենը գալու է երեսներիդ թքի»․ պատերազմի մասնակից (video) 3 պատճառ՝ ինչու հենց հիմա նորից կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը․ Անժելա Թովմասյան (video) Էդ թուղթը Նիկոլն ավանի գժանոցու՞մ է պահել․ Հայկ Նահապետյան (video) Հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մարմինը սպшնեցին, հիմա՝ էլի սպшնում են, բայց․․․ Դավիթ Ամալյան (video) «Կռիս դավաճան»․ ինչպես քաղաքացիները «թքեցին տիրադավ» Արման Սարոյանի վրա (video) Սոմալիի ափերի մոտ ծովահենների հարձակումների թիվն աճել է. AFP Կորցրել եմ հորս, 2 անչափահաս եղբայրներիս և ամուսնուս, ես և ընտանիքս կարող ենք մնալ դրսում Տիգրան Պետրոսյանը վերանշանակվել է «Արարատ-Արմենիա»-ն կխաղա «Միլան»-ի հետ. հայտնի են մրցակիցները Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանում Հորմուզի նեղուցը բաց է. Թրամփ Ով ա ասել, որ դու իրավունք ունես Տիգրանաշեն տաս․ Մելիքյան (video) Մեսսին նոր մարզիչ ունի․ Ինտերի նախկին ֆուտբոլիստը գլխավորեց Ինտեր Մայամին «Արա Նիկո՛լ, դե արի նկարներով ցույց տամ ՝ ուր ա դղյակդ»․ Մանուել Մանուկյան (video) Ժաննա Անդրեասյա՛ն, դե լսիր՝ ինչը չես հաղթահարել․․․ մանկավարժ (video) ՀՀ ֆինանսների նախարարի երկու տեղակալ վերանշանակվել է Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել իրար. կան զոհեր և ավերածություններ Փաշինյանին ոչ ոք այդ հարցը չի տալիս․ Ադրբեջանում կան հայեր, որոնց գերությունը հաստատված չէ, հայր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am