Գործընթացը սկսված է, ամեն ինչ դեռ առջեւում է…

 

Իշխանական կուլիսներում ծածուկ չարախոսում են Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի մասին, անեկդոտներ են հյուսվում, փաստորեն, հեչ էլ թալանչի չէր նախկին ղեկավարը, ընդամենը 500 միլիարդ դրամի յուրացում է կատարել:
Սերժ Սարգսյանին առաջադրված մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակությունը կազմակերպելու մեղադրանքը Հանրապետականը «քաղաքական հետապնդման աղաղակող դրսևորում» է համարում, իշխանությունը՝ խայտառակություն: Իհարկե, այդ մասին բացահայտ չեն խոստովանում, բայց թե գործադիր, թե օրենսդիր մարմիններում բոլորի քննարկման թեման եղել է Սերժ Սարգսյանն ու նրա նկատմամբ իշխանության մեծահոգությունը:
Իմ Քայլի պատգամավորներն այսօր խուսափում էին հրապարակային կարծիքներ հայտնել, կրկնում էին միայն գրեթե նույն տեքստը՝ չի կարող խոսք լինել քաղաքական հետապնդման մասին, իսկ առաջադրված մեղմ մեղադրանքի առթիվ չարախնդողներին հորդորում էին սպասել, ամեն ինչ առջեւում է:
Հետաքրքրական էր նաեւ խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը այս առնչությամբ: Գևորգ Պետրոսյանը չբացառեց, թե Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում՝ մասնավորապես իր քննադատական հայտարարությունների պատճառով։ Այդ մասին նա հայտարարեց լրագրողների հետ զրույցում.
«Էնտեղ հնչեցին մեր իրավական անվտանգության խնդիրներ։ Բնական է, դա չէր կարող իշխանության քիմքին հաճելի լինել, բայց ես նորից եմ ասում՝ ես, լինելով մասնագիտությամբ իրավաբան, չեմ կարող հիմա այդպիսի պատասխանատու պնդում անել, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը պայմանավորված է բացառապես քաղաքական շարժառիթներով։ Դա չի բացառվում, բայց այդպիսի պնդում անելու համար դու պետք է իրազեկված լինես, ես այդպիսի տեղեկատվություն չունեմ», - հայտարարեց պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քաղաքական հետապնդման տարր Սերժ Սարգսյանի մեղադրանքում չի տեսնում։ Մարուքյանը ՀՀԿ-ին կոչ արեց խոսել բուն մեղադրանքից, ոչ թե սոցցանցերում բողոքել Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին գյուղնախարար աշխատած Սերգո Կարապետյանից, թե նա Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տվեց, ուրեմն դավաճան է։
«Մեղադրանքից խոսեք, ասեք՝ եղե՞լ է, թե՞ չի եղել, թե չէ քաղաքական հետապնդման տարրն էդտեղ ո՞րն է, ազատորեն խոսում են, ազատորեն զբաղվում են քաղաքականությամբ և կշարունակեն զբաղվել, որովհետև, ըստ էության, նաև խափանման միջոցն ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին միայն, այսինքն՝ կալանավորման մասին խոսք էլ չկա, մինչդեռ մի մեծ ցնցում էր, աղմուկ էր, որ հայ-հույ կալանավորում են, կալանավորում են, մեկ էլ հոպ, տեսան, որ չեն էլ կալանավորել։ Կարծում եմ, որ էտտեղ քաղաքական հետապնդման որևէ տարր չկա, և այդ գնահատականները քաղաքականացնելու, բնականաբար, միտումնավոր են, և պարզ է, որ պաշտպանական տակտիկան էտպիսին է լինելու», - ասաց Մարուքյանը։
Վերջինս աբսուրդ է որակում Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքից հետո արտախորհրդարանական Հանրապետականի հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը, թե այսօրվա իշխանությունն ավտորիտար է։

Անի Սահակյան

դիտվել է 3334 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am