2018-ի դեկտեմբերին Հաշվեքննիչ պալատի աշխատակիցներից ոմանք ստացել են 1.7 մլն դրամ պարգևավճար. Armlur.am
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Հաշվեքննիչ պալատում պետական բյուջեի հաշվին խոշոր գումարներով պարբերաբար պարգևատրվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի մերձավորներն ու յուրայինները:
Սկզբնաղբյուրում նշվում է, որ հայտնվել է մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ մասնավորապես 2018 թվականի ապրիլ, օգոստոս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին ստացվել են բավականին մեծ թվով պարգևավճարներ: 2018 թվականի դեկտեմբերին յուրաքանչյուրը ստացել է 1.7 մլն դրամ պարգևավճար:Ի դեպ, նշենք, որ ՀՀ վերահսկիչ պալատում և ՀՀ հաշվեքննիչ պալատում ստորաբաժանումների ղեկավարների պարգևատրման չափերի վերաբերյալ փաստաթղթերում թաքցված են պարգևատրված անձանց անուն, ազգանունները` «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Ստորև ներկայացնում ենք փաստաղթերը.