«Երեկ ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը ձերբակալվեց կաշառք վերցնելու պահին, որը ստանում էր տենդերին միջամտելու և կաշառատուի հաղթանակն ապահովելու համար։ Նա 2018-ի հոկտեմբերին նշանակվել է սպորտի գծով փոխնախարար, մինչ այդ պետգույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալն էր, իսկ 2015-2018 թթ․ եղել է VivaroNews-ի միջազգային բաժնի խմբագիրը։
«Սրսուռ» ՔՊ-ական է՝ «դուխով» գլխարկը գլխին մասնակցում էր 18-ի ակցիաներին։ Նա առաջինը չէ հեղափոխական իշխանություններից, որ բռնվել է կոռուպցիոն գործարքի գնալիս․ առողջապահության փոխնախարարի դեպքը դեռ թարմ է մեր հիշողության մեջ։
Մեր տեղեկություններով, խոսքը 60 միլիոն դրամի տենդերի մասին է, որը պետք է շահեր մատակարարը։ Գործարքի միջնորդը եղել է Լոռեցյանի վարորդը, որը, ըստ լուրերի, նրա «ծխելու» ընկերն է և որն էլ փոխանցել է գումարը։
Փոխնախարարի բաժինը պետք է լիներ 1 միլիոն դրամ։ Նա բռնվել է առաջին տրանշը՝ 300 հազար դրամը ստանալու պահին։ ԱԱԾ-ում երեկ ասում էին․ «Պատժեցինք, մեր նախկին տնօրենի՝ Վանեցյանի դեմ ավելորդ շատ էր խոսում»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը