Զինվորի սպանությունը ինքնասպանություն որակելը ոչ միայն սարսափելի է, այլ նաև անմարդկային. Անդրանիկ Քոչարյան (video)
Պաշտպանության բանակում սպանված ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները հավաքվել էին ԱԺ-ի դիմաց և պահանջում էին, որպեսզի Արթուր Ամաջյանի մահվան հանգամանքները բացահայտվեն։ Նրանց հետ հանդիպեց Անդրանիկ Քոչարյանը, զրուցեց, որից հետո լրագրողներին ասաց, որ ստանձնում է դեպքը բացահայտելու պատրաստակամությունը, խոսել է Քննչական կոմիտեի հետ, որոնք զբաղվում են գործով։
