Մամեդյարովի սենսացիոն հայտարարությունը

Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի երեկվա սենսացիոն հայտարարությունը հարուցել է փորձագետների ու դիտորդների ակտիվ արձագանքը և միաժամանակ առաջացրել է բազում հարցեր: Հանրահայտ քաղաքագետ Առասթուն Օրուջլուն ընդգծել է, որ նախարարի հայտարարությունն իր մոտ առաջացրել է բազմաթիվ հարցեր, և պահանջվում են էական ճշգրտումներ. «Ինչո՞ւ է պլանի մասին խոսում Մամեդյարովը և ոչ թե Լավրովը, եթե դա Մոսկվայի պլանն է: Ապա՝ ի՞նչ շրջաններ նկատի ուներ նախարարը, երբ խոսեց Ադրբեջանի տարածքից հայկական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին: Խոսքը Ղարաբաղին հարակից շրջանների՞, թե՞ նաև բուն Լեռնային Ղարաբաղի մասին է: Անհասկանալի է նաև ԵԱՀԿ-ի դերը տվյալ հարցում: Ինչո՞ւ է փուլային պլանն առաջ քաշում Մինսկի խմբում համանախագահող միայն մեկ երկիրը և ոչ թե երեք երկրներն էլ: Ի՞նչ են նշանակում Ռուսաստանի առաջարկում այսբերգի վերնամասի մասին Մամեդյարովի խոսքերը: Կարծում եմ, որ նախարարը ցանկացել է բարյացակամություն հայտնել բուն պլանին, սակայն հասկացնել է տվել, որ այնտեղ կան պահեր, որոնք ձեռնտու չեն Բաքվին: Անտեսանելի մասը Ադրբեջանի համար ոչ ձեռնտու դետալներն են, այն է` ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հրավիրելը: Սերգեյ Լավրովը Բաքվում գտնվելիս բաց կերպ ակնարկել էր այդ մասին: Եվ վերջապես՝ դա վերաբերում է խաղաղապահների հարցին: Դժվար է կարգավորման ռուսական պլանը պատկերացնել առանց նրա խաղաղապահ զորքերի մասնակցության, իսկ դա շատ վտանգավոր պահ է»: Օրուջլուն կարծիք է հայտնել, որ Արևմուտքը և առաջին հերթին ԱՄՆ-ը չեն համաձայնվի տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայմանը: Քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովն իր հերթին կարծում է, որ ռուսական առաջարկը սառցալեռան հետ համեմատելով` Մամեդյարովն ավելի շուտ ակնարկել է Ռուսաստանի առաջարկներում ոչ բոլոր պահերի բաց լինելու մասին. «Հնարավոր է` կան Ռուսաստանի առաջարկած ինչ-ինչ ընդհանուր սկզբունքներ, որոնք նախատեսում են ԼՂ-ի շուրջ տարածքների ազատում, այդ իմաստով դրանք համապատասխանում են Ադրբեջանի շահերին: Միևնույն ժամանակ, չկա առաջարկների մանրակրկիտ մշակում և մասնավորապես հստակ չեն հանրաքվեի անցկացման ձևի ու ժամանակի մասին հարցերը (եթե այն պլանի մաս է), խաղաղապահների տեղակայման ու նրանց կազմի հարցերը»: Միրկադիրովը մտահոգիչ է համարել նաև այն փաստը, որ Հայաստանն անմիջապես մերժել է Լավրովի պլանը` դա որակելով որպես դեմարշ:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am