Forbes-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության թեմային

Հանրահայտ «Ֆորբս» պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանում անցկացված «Ավրորա» մրցանակաբաշխությանը, հոլիվուդյան աշխարահռչակ դերասան Ջորջ Քլունիի՝ Հայաստան կատարած այցին և Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Հոդվածագիր Բրայան Ռաշիդը պատմում է, որ մի անգամ ականատես է եղել, թե ինչպես է հարբած տղամարդը փողոցում քաշքշել իր մորը, ինչից հետո ինքը հարվածել է այդ տղամարդու դեմքին: «Ես դաժան մարդ չեմ, բայց երբ տեսա, որ ինչ-որ մեկը քաշքշում է մորս, արյունը մեջս եռաց: Ֆլորիդայի այդ գարնանային գիշերն ինձ համար առաջին փորձությունն էր, երբ ես հասկացա, թե ինչ է զգում մարդը, երբ բռնություն են գործադրում իր սիրելի մարդու նկատմամբ: 101 տարի առաջ 1.5 միլիոն հայեր են սպանվել: Ի տարբերություն փո քր քերծվածքի, որ իմ մայրը ստացել էր ձեռքին այդ հարբած մարդու հարձակման հետևանքով, հայ որդիները տեսել են, թե ինչպես են իրենց աչքերի առաջ սպանում իրենց մայրերին, իսկ մայրերը նույն բանը տեսել են իրենց որդիների հանդեպ: Նույն ցավը զգացել են հայ եղբայրները, քույրերը, տատիկներն ու պապիկները, ընկերները»,- գրում է հոդվածագիրը,՝ հավելելով, որ 1915թ. կատարվածը հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է: Նա նշում է, որ այցելել է Հայաստան «տոնելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը»՝ ընդգծելով, որ իր խոսքերը կարող են տարօրինակ թվալ և հարց առաջացնել՝ ո՞վ կարող է տոնել ցեղասպանության տարելիցը: Լրագրողը նշում է, որ կարող է դա բացատրել, սակայն մինչ այդ պետք է պատմի Ջորջ Քլունիի պատմությունը և անդրադառնում է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանի՝ Հայաստան կատարած այցին, ով այդ օրերին Երևանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: «Ես միշտ հիացել եմ Ջորջ Քլունիով: Ես մեծացել եմ՝ հետևելով նրա գործունե ությանը: Նա իմ ամենասիրած դերասանն է: Բայց ինձ դուր է գալիս նաև այն, որ նա օգտագործել է իր նկատմամբ ուշադրությունը՝ լույս սփռելով խնդիրների վրա, որոնց վրա աշխարհն աչք է փակել»,- գրում է հոդվածագիրը՝ մեջբերելով Ջորջ Քլունիի խոսքերը. «Երբեմն ես զգում եմ, որ տեսախցիկները խեղդում են ինձ, հետո մտածում՝ ինչո՞ւ մենք չենք կարող այս տեսախցիկներն ուղղել հարցերի վրա, որոնք դուրս են մնում լրատվամիջոցների ուշադրությունից: Հարցերի որոնք ավելի կարևոր են, քան այն, թե ինչ կոստյումով եմ ես քայլում կարմիր գորգի վրայով»:  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հունիսի 7-ից հետո «Նիկոլի Հայաստան» չի լինելու. կա´մ Նիկոլ է լինելու, կա´մ Հայաստան․ Հովհաննիսյան Հրդեհ՝ Նոր Արեշի տներից մեկում Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը «մոտենում է ավարտին» Թրամփը մերժել է Իրանի ներկայացրած պատասխան առաջարկները Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ Չկա‘ առանձին Հայաստան և առանձին Սյունիք (սա թշնամական ագիտացիա է), կա Հայաստան. քաղաքագետ Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Հունիսի 7-ին պետք է 1 միլիոն 400 հազար մարդ գնա քվեարկելու ու ոչ ասի Ալիևի թեկնածուին Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը Ստամբուլից դեպի Նեպալ թռչող Turkish Airlines-ի ինքնաթիռի անիվները վայրէջքի ժամանակ բռնկվել են Լարսը բաց է Ռայթը չի բացառել ռազմական ուժի կիրառումը՝ հարստացված ուրանը Իրանի տարածքից դուրս բերելու համար «Երրորդ պարտադրված պատերազմը» կնշանավորի Ամերիկյան կայսրության վերջը Մերձավոր Արևելքում․ Վելայաթի ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am