Անդրադառնալով քաղաքապետի հայտարարությանը, այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այն, ինչ ինքն ասել է, ճշմարտություն է՝ ներկայացրել է իրականությունը:
«Ուզում եմ ասել, որ քաղաքապետը պատկերացնի՝ քաղաքապետրանի շենքը թատրոնի շենք չէ, ավելի լավ է՝ թող հիշի քարոզարշավի ժամանակ երևանցիներին տված իր խոստումները: Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ծառուկյանն ամեն ինչին տիրապետում է, ինչ խոսում է՝ իրականություն է»,- նշեց Գագիկ Ծառուկյանը և ներկայացրեց այն փաստաթուղթը, որում առկա է Երևանի քաղաքապետի ստորագրությունը՝ հյուրանոցի նախագծման թույլտվության վերաբերյալ:
«Այս թուղթը կարող եք ցույց տալ Մարությանին, ոչ թե Ծառուկյանը, այլ Մարությանը չի տիրապետում ինֆորմացիային: Թող ինքը հեռուստացույց միացնի ու իր խոստումները երևանցիներին տեսնի, որ «դոշ» ծեծելով ասում էր, այսօր երկորդ տարին է լրանում, թող իր խոսոտումները կատարի»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը