Ինչո՞վ է զբաղված ԿԳՄՍ նախարարը, որ ավելի կարևոր է, քան ՀՅԴ-ականներին հանդիպելը

«Հրապարակը» գրում է․ «Երկու հրաժարականի պահանջ կա այսօր օդում կախված՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և կրթության, գիտության, մշակույթի ու անգամ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի։ Երկուսն էլ այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներն են, Նիկոլ Փաշինյանի աջ ու ձախ ձեռքերը, և նա, ինչպես նաև ողջ թիմը, ատամներով պաշտպանում են իրենց թիմակիցներին։

«Պաշտպանել» ասվածը մեղմ է՝ ամեն ինչի պատրաստ են նրանց «չհանձնելու» համար։ Երեկ, կարելի է ասել, անգամ ռուբիկոնը հատեցին՝ ուժ գործադրելով և բերման ենթարկելով երիտասարդ ցուցարարներին, որոնք ընդամենը պահանջում են բուհերից չհանել «Հայոց լեզվի» և «Պատմության» դասավանդումը։


Թվում է՝ մենք՝ մեծահասակներս, պետք է միայն հպարտանայինք, որ նման սերունդ է աճում մեր երկրում։ Սերունդ, որը պայքարում է ոչ թե, ասենք, ուսման վարձը նվազեցնելու, բանակ չգնալու, ասպիրանտուրայում ուսման քվոտաները մեծացնելու և այլ մերկանտիլ պահանջների համար, այլ «Հայոց լեզվի» ու «Պատմության» դասավանդման։

Ի՞նչ խնդիր կա այդ պայծառ, հայրենասեր, պահանջատեր երիտասարդներին ընդունելու հարցում։ Եվ ինչո՞վ է զբաղված նախարարը, որ ավելի կարևոր է, քան այս երիտասարդներին հանդիպելը, լսելը։ Ի վերջո, 2018 թվականին նրանց իշխանության բերած ամենամեծ ուժը հենց ուսանողությունն էր, որի աջակցությամբ միայն հնարավոր եղավ հեղափոխությունը։

Նիկոլ Փաշինյանի քայլարշավն այդպես էլ քայլարշավ կմնար, եթե նա չմտներ բուհեր, և բուհերը չմիանային նրան։ Հիմա, փաստորեն, այդ երիտասարդների դեմ իշխանությունները կիրառում են այն նույն մեթոդները, որոնք կիրառվում էին իրենց դեմ նախկին՝ մերժված իշխանությունների կողմից։ Շատ կարճ չէ՞ր ժամանակը՝ անցյալը մոռանալու և նախկին համախոհներին ուրանալու համար»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 284 անգամ
Լրահոս
«Լուկաշենկոն խայտառակել է Փաշինյանին․․․ ամոթալի վիճակ» (video) Գերմանիայի դեմ խաղում չգիտեի, որ դա իմ վերջին խաղն է լինելու Հայաստանի ազգային հավաքականի կազմում․ Հենրիխ Մխիթարյան Պանամայում 7,7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ հայտարարվել է ցունամիի վտանգ Բանտում եղբայրս 25 օր է հացադուլի մեջ է․․․ վիճակը ծայրահեղ ծանր է․ քույրն ահազանգում է (video) Ես 2 երկու օրում ավարտին հասցրի Հայաստանի ու Ադրբեջանի միջև պшտերազմը․ Պուտինը չէր կարողանում հավատալ դրան․ Թրամփ «Նիկո՛լ, հայրական բնազդո՞վ մեր հարյուրավոր տղերքին զոհեցիր՝ Աշոտիկիդ փրկելու համար»․ Վահե Մովսիսյան (video) Ոչ ոք, ոչ մեկին ոչինչ պարտավոր չէ. սա է լինելու միջազգային հարաբերությունների էությունը․ քաղաքագետ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Իշխանությունները թող չուրախանա՛ն․․․ի՞նչ են արձանագրել միջազգային կառույցները․ Էլինար Վարդանյան (video) Երևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշին Հայաստանում ամենակոմֆորտն իրենց ադրբեջանցիներն են զգում․ Տիգրան Աբրահամյան (video) Պուտինի «դաբրոն» ու Սամվել Կարապետյանի արձագանքը․․․ փակագծեր բացվեցին (video) Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հրշեջները կանխել են կրակի տարածումը դեպի տուն Սպասվում է կարճատև անձրև Վարձակալները փաստի առաջ են կանգնել․ Տիգրան Դումիկյան Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան Սեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվել Մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Աբրահամյան Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում (video) Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. «Հրապարակ» «Ուժեղ Հայաստան». «Երևանի և Հայաստանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների» Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ են հայտնվել. «Հրապարակ» «Ժողովուրդ». Հոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am