Քոչարյանի օրոք ներդրումներ էին գալիս, որովհետև Քոչարյանը ստաբիլություն հաստատեց. քննարկում (video)

Հայաստանի քաղաքացիները պետք է իմանան՝ ով է մեր երկրի ղեկավարը: Որպես բժիշկ՝ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հոգեկան մի շարք խնդիրներ, որոնցից մեկն էլ ստելու «մանիան է», Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ Մարինա Խաչատրյանը:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի որոշ հայտարարություններ, որոնք անգամ ստեր են, պարզապես դիվիդենտներ շահելու համար են արվում և ամենևին էլ հոգեկան շեղումներ չեն:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ՝ այն շեշտադրումները, որոնք անում է Մարինա Խաչատրյանը, Նիկոլ Փաշինյանի օգտին են. «Երբ Նիկոլ Փաշինյանը տեսնի, որ հայտնվում է ճգնաժամի մեջ ու որոշի խաղից դուրս գալ, կպատճառաբանի, որ հիվանդ է և կմեկնի որևէ տեղ բուժվելու»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից՝ մասնավորապես՝ Հիսուսի հետ համեմատություններից և այն կոչից, ըստ որի՝ պաշտոնյաները պետք է ձերբազատվեն բդեշխի բարդույթից և առաջնորդվեն Հիսուսի «բարդույթով», հոգեբան Սամվել Խուդոյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանն ունի բնավորության շեշտվածություն, իմպուլսիվություն և հաճախ անում է հայտարարություններ և չի մտածում՝ հանրությունը ոնց կընդունի դրանք։

Աղասի Ենոքյանի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ պետք է կոռուպցիոներներին ծեփել ասֆալտին, նպատակ ունեն վախի մթնոլորտ ստեղծել:

Մարինա Խաչատրյանն էլ չի ընդունում, որ երկրի ղեկավարը կարող է նման տոնայնությամբ ու կոչերով հանդես գալ:

Անդրադառնալով Համահայկական մարաթոնի ընթացքում հավաքված գումարի չափին (9,5 մլն. Դոլար – խմբ.) և հարցին՝ ինչո՞ւ այս տարի այդքան քիչ գումար հավաքվեց, Աղասի Ենոքյանն ասել է, որ այստեղ իմիջի խնդիր կա: Ըստ նրա՝ «Համահայկական հիմնադրամի» իմիջը բավականին ընկավ, երբ հիմնադրամի ու դրա ղեկավարի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:

Մարինա Խաչատրյանի խոսքով՝ իրականում այդքան գումար չի հավաքվել և շատ կարևոր է, որպեսզի անպայման հրապարակվեն բոլոր նվիրատուների անունները:

Սամվել Խուդոյանն էլ կարծում է, որ յուրաքանչյուր երկրում հեղափոխությունից հետո վստահության լուրջ խնդիր է լինում, որը նաև այս մարաթոնի արդյունքում հավաքված գումարի տեսքով արտահայտվեց:

դիտվել է 1295 անգամ
Լրահոս
Ո՞վ կփոխարինի Մելիքբեկյանին․ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար շրջանառվում է գլխավոր թեկնածուի անունը Պայմանագրային զինծառայող է մահացել Գյումրիի Անկախության հրապարակում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան «Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը». Արփինե Հովհաննիսյան Վթար՝ Շաղատ գյուղում․ կա զոհ Ադրբեջանը վտանգավոր երկընտրանքի առջև է․ քաղաքագետ Բոլթոնին սպառնում է ազատազրկում Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում նոր հոգևոր նշանակություն է կատարվել Ինչ են քննարկել Պուտինն ու Լուկաշենկոն Թուրքիայում հրավառության գործարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա զոհ Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է Ռոտենբերգը նոր գրառում է կատարել Փաշինյանը ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի դաշտ․ Զախարովա Սերդար Քըլըչը խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի Լևոն Քոչարյանն՝ Առուշ Առուշանյանի մասին (video) Ժողովու՛րդ, Ռուբինյանով թուրքերն ու ադրբեջանցիներն անցնում են շատ արագ քայլերի․ Վիգեն Դավթյան (video) «Փոքրիկ Հիտլեր է խաղում Փաշինյանը․․․»․ Արեգնազ Մանուկյան (video) Ավետիք Չալաբյանի առողջական վիճակը շատ վատ է․ Չալաբյանի կինը՝ ՍԴ-ի դիմաց (video) Մեզ ամեն ձև ուզում են ջարդել․․․ Մենուա Սողոմոնյանն ու մյուսները՝ Չալաբյանի նկարներով ՍԴ-ի մոտ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am