Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի փոխարեն երեկ նշանակվեց Ավետ Պողոսյանը։ Չնայած անգամ ՀԱԿ պաշտոնական կայքում նա ՀԱԿ վարչության անդամ է, սակայն քաղաքապետարանը հայտարարեց, որ նորընտիրն անկուսակցական է։ Պողոսյանը 2012-ին ՀԱԿ ցուցակով պատգամավորության թեկնածու է առաջադրվել, հեղափոխությունից հետո նշանակվել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի խորհրդական։
Նրան անկուսակցական ներկայացնելու պատճառը թերեւս Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱԿ-ի կապի մասին քննարկումներն են, որոնց օրերս անդրադարձավ նաեւ վարչապետը եւ այդ կապը հերքելու համար անգամ «չարիք» անվանեց ՀՀ առաջին նախագահին։ Ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից Փաշինյանը հերքում է իր եւ ՀԱԿ առաջնորդի կապը, մյուս կողմից պաշտոնների նշանակում նրանց թիմից՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանին։ «Ի՞նչ կապ ունի մարդկանց պրոֆեսիոնալիզմն այս կամ այն կապի հետ։ Քաղաքական կապ ունենալը մի բան է, որ չկա, այս կամ այն քաղաքական ուժի անդամին պաշտոն առաջարկելը՝ այլ»։ Այսինքն՝ ձեր թիմում չկան պրոֆեսիոնալներ, մանավանդ՝ նոր թաղապետին պրոֆեսիոնալ անվանելու համար հումորի մեծ զգացում պետք է ունենաս։ «Մեզ մոտ շատ պրոֆեսիոնալներ կան, բայց մենք խտրականություն չենք դնում ՀՀ քաղաքացիների մեջ, ովքեր պրոֆեսիոնալ են, կարող են այս կամ այն պաշտոնում արդարացնել, թող լինեն»։ Փաստորեն, միայն ՀՀԿ-ական պրոֆեսիոնալների՞ն եք բռնում։ «Ինչո՞ւ, իրենցից էլ մեզ մոտ կան պաշտոնների, եթե աշխատատեղեր ավելանան, գուցե էլի պրոֆեսիոնալների բերենք»։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը