ԱԽՔ-ի «բլթոցը», կամ՝ все побежали и я побежал

168 ժամը գրում է. Հայաստանում գոյություն չունեցող քաղաքական դիսկուրսն ամեն օր պատասխանում է հարցին, թե ինչ չպետք է անի անձը, երբ զբաղեցնում է քաղաքական լուրջ պաշտոն։ Քաղաքական դաշտն ամբողջությամբ վերածվել է անմեղսունակների տուն-տունիկների, այն դեպքում, երբ երկիրը բոլոր առումներով կանգնած է լրջագույն խնդիրների առջև, քաղաքացին իր խնդիրների հետ միայնակ է մնացել, իսկ արտաքին մարտահրավերներն օր օրի սեղմում են երկրի շուրջ օղակը։

Այսօր ունենք մի իրավիճակ, երբ նորմայից մի քիչ շատ «լայք» հավաքած ֆեյսբուքյան ստատուսին պատասխանում են կառավարական մակարդակով, քանի որ, ըստ էության, չկա կոնկրետ անելիք ու ասելիք։ Ցանկացած բան արվում է սոսկ տեսարան ապահովելու համար։


Այն փաստը, որ Սերժ Սարգսյանի զագրեբյան ելույթը հայկական քաղաքական հարթության վերջին տասնօրյակների ամենաքննարկված, միաժամանակ՝ քննադատված թեման էր, վկայում են օրվա իշխանությունների պարբերական ցնցումներն ու բուտաֆորիկ հայտարարությունները։ Նախօրեին նման վարքագծով աչքի ընկավ գործող իշխանությունների ամենաչստացված, ոլորտից բացարձակապես անիրազեկ կադրերից մեկը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, ով իշխանության թիվ մեկ քարոզչականով փորձեց գնահատականներ ու որակումներ տալ Սերժ Սարգսյանի կողմից բարձրացրած լրջագույն, օրակարգային հրատապ կարգավորումներ պահանջող հարցերին։

Ա. Գրիգորյանի խոսքով՝ «ծիծաղելի է, երբ ընտրական կոռուպցիա կազմակերպած Սերժ Սարգսյանը խոսում է ժողովրդավարության մասին»։ Զավեշտալին այն է, որ պսեվդոժողովրդավարության մասին խոսում է մի մարդ, ում շեֆի իշխանության գալուց հետո երկրի ներսում ողջ ոլորտներում տիրապետող դարձավ համակարգային քաոսը՝ հարցերը սկսեցին լուծվել բացահայտ բեսպրեդելի ու «ասֆալտին պառկեցնելու» մեթոդներով։ Ժողովրդավարությունն իրենց կարգախոս են հռչակել ժամանակակից ավտորիտարիզմով առաջնորդվող մարդիկ, ովքեր փորձում են պետական ապարատի բոլոր ոլորտներում վերահսկողություն սահմանել ու սեփական կադրերին (կին, ազգական, աներձագ, քավոր, սանիկ, կուրսեցի, դասարանցի, և այլն) նշանակել։ Դատարանների ու ԶԼՄ-ների նկատմամբ տոտալ գրոհ, նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումներ են իրականացնում նրանք, ովքեր հրապարակներում երեսպաշտությամբ հայտարարում էին, թե «վենդետա չի լինելու»։ Արմեն Գրիգորյանը, ով իր քաղաքական դիլետանտությունը ցուցադրել է քանիցս, ժամանակին որոշ գրանտներով մի քանի «ուսումնասիրություններ» անելով ու ֆեյք «անալիտիկաներ» ներկայացնելով, ջանք չէր խնայում «Սերժի Հայաստանում» քաղաքական դաշտում «թարմության» շունչ հաղորդել։ Հետաքրքրականն այն է, որ ամբողջ էությամբ դավանելով Տեր-Պետրոսյանի գաղափարներին և լինելով նրա ագիտպրոպի հոգեզավակներից մեկը, այս երիտասարդը սկսեց ակտիվություն ցուցաբերել հատկապես Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի օրերին՝ լինելով «Ոչ»-ի շտաբի կուրատորներից մեկը։

ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ նախկին ռազմական տեսուչ և օրեր առաջ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակված Մովսես Հակոբյանի քրոջորդի Արմեն Գրիգորյանի կյանքի հաջորդ հատվածն ամբողջությամբ կապված էր «Սորոսի» հիմնադրամի դուստր ձեռնարկություն հանդիսացող «Թրանսփարենսի ինթերնեյշնըլի» անվան հետ։

Նշենք մի քանի մանրամասներ Գրիգորյանի թրանսփարենսյան կյանքից։ Ըստ շրջանառվող լուրերի՝ նա ոչ մի կազմակերչական ու ինքնուրույն գործունեությամբ աչքի չի ընկել, ինչի պատճառով ամեն անգամ արժանացել է ղեկավարության քննադատությանն ու նախատինքին, իսկ ՀՀ ԱԽՔ-ի պաշտոնը նրան ստիպված են եղել տալ, քանի որ հիշյալ հակակոռուպցիոն ընկերությունն իր ուրույն մասնակցությունն էր ունեցել ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացին։ Տեղեկություններ կան, որ հենց այդ կառույցում են նյութվել նախկին իշխանությունների դեմ պայքարի մեթոդիկայի առանցքային հատվածները, այդ թվում՝ կարգախոսները, իսկ Գրիգորյանը Փաշինյանին միացել է իներցիայով, ինչպես ասում է հայտնի ֆիլմի Վասիլի Ալիբաբաևիչը՝ «все побежали и я побежал»։ Իր հակասական կերպարի ու անսկզբունքայնության հարցում Գրիգորյանը, թերևս, զիջում է միայն Փաշինյանին, ով վերջերս ուղղաթիռով մեկնել էր Արցախ՝ մասնակցելու Ա. Գրիգորյանի հարսանիքին։

Բոլորին է հայտնի, որ Ա. Գրիգորյանը ՀՀ քաղաքական դաշտի բոլոր ժամանակների ամենամոլի հակառուսական կերպարներից է, և մինչև իշխանափոխությունն արված իր գրեթե բոլոր հայտարարություններում մշտապես քննադատել է ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն, 102-րդ ռուսական ռազմաբազան, ինչպես նաև այն ամենը, ինչն ասոցիացվում է ռուսական գործոնի հետ։ Մինչ հեղափոխությունը նա այն կարծիքին էր, որ Պուտինի երկարատև նախագահությունը խանգարում է Ռուսաստանի բնականոն զարգացմանը։

Պատահական չէ, որ իր նշանակումից հետո առաջին անգամ Մոսկվա մեկնելիս երիտասարդ քարտուղարը լուրջ սթրես է ապրել և մտավախություն է ունեցել, թե հնարավոր է՝ Մոսկվայում իր հանդեպ կոշտ վերաբերմունք դրսևորեն, ինչը, բնականաբար, տեղի չի ունեցել։ Անգամ տեղեկություններ կան, որ Նիկոլայ Պատրուշևի մոտ մտնելուց առաջ նեղ շրջապատում նա իր անհանգստությունն է հայտնել, ասելով ՝ «հիմի սրանք իմ ամեն ասածը ֆիքսած կլինեն, չէ՞, բա որ հանկարծ հերթով դեմս դնեն՝ ի՞նչ եմ անելու»։

Ինչ վերաբերում է ռուսական կողմին, ապա ռուսաստանյան պաշտոնյաները՝ անձամբ Պատրուշևը և գեներալիտետը, ՀՀ ԱԽ քարտուղարին այն աստիճանի չեն վստահում, որ շրջանցում են այդ կառույցը բոլոր հնարավոր ձևերով։ Իսկ դրանից, բնականաբար, տուժում է երկիրը։

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ Այսօր ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը․ վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները․ Մայր Աթոռ 141 մարդ շարունակում է մնալ Սանահին կայարանում Չէ, նիկոլին մի քննադատեք, Պանթեոնի տեղի հարց կա: Ուղղակի ասեք ` մյաու Հինգ գործոն, որ նպաստեցին հայերի հաղթանակին Սարդարապատում. Օբյեկտիվ և անկեղծ դիտարկում 106 տարի անց Այսօր խոր վրդովմունքով ու ցասումով ականատես եղանք ՀՀ պատմության մեջ նախադեպը չունեցող ամոթալի և խայտառակ միջադեպի․ Զուիցերիոյ թեմ «Սրբազան պայքար» գրությամբ ծաղկեպսակով ծածկել են Կառավարության ղեկավարի անունից դրված ծաղկեպսակը Հղի կինը Ճոճկան գյուղից անտառներով կիլոմետրերով ոտքով քայլել և հասել է Ալավերդու ԲԿ Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունն արձագանքել է այսօր՝ Սարդարապատում տեղի ունեցածին Կիրանցի բնակիչներն առավոտյան ադրբեջանական դրոշ են նկատել. News.am Թուրքիայում կքննարկվի հայ-ադրբեջանական կարգավորման հարցը Գառնիկ Դանիելյանը՝ «ժուչոկ» տեղադրած աղջկա հոգեկան տառապանքների մասին ՀՀ Կառավարության ղեկավարը ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը. Հայտարարություն Դուք ձեզ հերթական անգամ տրորեցիք ու ոչնչացրեցիք․ Տեր Ասողիկ Իշխանությունները , հատկապես վարչախմբի ղեկավարը , ոչ մի մեղք չունեն, նրանք խիստ զբաղված են ամոթալի զիջումներով և աղետաբեր ու պառակտիչ գործողություններով․ Արշակ Սրբազան Պացիենտի մոտ ծանր հոգեխանգառմունք է․ Ստեփան Դանիելյան Այս գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր Աթոռ 10 կետ, որի շահառուն հայ ազգը չէ, այլ թշնամին. Արմեն Գրիգորյան Սարդարապատի հերոսամարտից շուրջ 110 տարի հետո նույն վայրում հայերը պարտություն կրեցին. Արշակ սրբազան Հանել-հեռացրել են Ամենայն հայոց կաթողիկոսի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից Մհեր Գրիգորյանի 7 միլիոն դոլարանոց կոռուպցիայի մասին․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Գող» Նիկոլը գնաց Սարդարապատ՝ իր հեռանալը հաստատելու․ վաստակաշատ մանկավարժ (video) Ես թքել եմ քո վրա էլ, Նիկոլի վրա էլ․․․ նախկին դատախազ (video) Աղջի՛, սա երրորդ մասը, սաղ Հայաստանը գիտի՝ դու ով ես․ քաղաքացի (video) Փաշինյանի կնիկը՝ Աննան կարոտել էր՝ զոհեր շուտվանից չէին եղել․ Արա Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 27-ին՝ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 24-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am