Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը

Հայաստանը աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ազգն է ու դարեր շարունակ խաչը հայերիս համար համարվել է սրբություն, բայց արի ու տես որ 21-րդ դարում կան մարդիկ, ովքեր կարող են ոտնձգություն իրականացնել խաչի ու խաչքարի վրա տեղադրված Աստծո որդու՝ Հիսուսի քանդակի նկատմամբ։

 

 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 2-ին, պարզվում է՝ հերթական անգամ ստահակը կամ ստահակները կոտրել են Արաբկիր վարչական շրջանում Ադոնցի փողոցում Ռուբեն Միրոյանի անվան դպրոցի հարևանությամբ տեղադրված խաչքարի վրայի Հիսուսի քանդակը։

 

 

Խաչքարը տեղադրվել է 2007 թվականին, Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի մտահաղացմամբ ու հովանավորությամբ և այն նվիրված է զոհված ազատամարտիկների հիշատակին։Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ այս խաչքարի նկատմամբ վանդալիզմ է իրականացվում և մի քանի անգամ SHAMSHYAN.com-ը անդրադարձել էլ սրբապղծությանը ու ցավոք դեպքերից ոչ մեկը չէր բացահայտվել։ Ճիշտ լուծումներից մեկն այն կլինի, որ Արաբկիրի թաղապետարանը նշված հատվածում տեղադրի տեսախցիկներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Երևանում հերթական անգամ անհայտ անձը կամ անձինք 2022թ․ օգոստոսի 29-ին վանդալիզմ էին իրականացրել:Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Կանազի հոսպիտալի և Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցի մոտ տեղադրված Արաբկիրի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վերին հատվածում կոտրել էին Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքը:

Հավերժության նշանի որոշ հատված էլ ճիվաղը կամ ճիվաղները նույնպես վնասել էին:

Խաչքարը տեղադրվել էր 2007 թ.-ին՝ այն ժամանակ Արաբկիրի թաղապետ Հովհաննես Շահինյանի հովանավորությամբ և այն կրում էր «Հավերժ փառք Արաբկիրի զոհված ազատամարտիկներին» անվանումը:Ֆոտոլրագրողը  հայտնել էր, որ նշված վայրից ոստիկանության Արաբկիրի բաժինը 1-1,5 կմ հեռավորության վրա էր գտնվում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ապօրինի արդյունահանման դեպք․ պետությանը պատճառվել է շուրջ 2 մլն 700 հազար դրամի վնաս Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Հաջորդ «Քաղաքացու օրը» խաշլամա՞, թե՞ խորոված եք անելու. հարց՝ Լիլիթ Մակունցին (video) Բախվել են «ԳԱԶ-53»-ը, «Լադա»-ն և «Opel»-ը․ վերջինը ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Երևան-Աշտարակ ճանապարհի ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից «Թռնողնե՛ր, թռե՛ք, մինչև ձեր լակոտները կգնան բանակ, ու․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց (video) Ասե՛ք՝ Փաշինյանի համար ինչքա՞ն գումար եք ծախսում․․․ Մակունցը սկսեց թվեր ներկայացնել (video) Հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը Ինչպես ՔՊ-ականը «թռավ» լրագրողի հարցից (video) Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ձեզ հարց եմ տալիս, դուք ուրիշին եք ուղղում հարցս․ Արթուր Խաչատրյանը՝ Լիլիթ Մակունցին (video) Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի ողջամիտ անհրաժեշտություն․ հայտարարություն Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Հայկ Ֆարմանյանը՝ Լիլիթ Մակունցին (video) Ի՞նչ եք կերել երեք օրում․ լարված հարցուպատասխան Էդգար Ղազարյանի և Մակունցի միջև (video) Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակը Խոշոր հրդեհ՝ «Պալաս» առևտրի կենտրոնում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան Պլանավորված պարտություն․ օր 37 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Փաշինյանի ցայտնոտը, կամ Никол, ты не прав. Խաչատրյան Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները․ «Հետք» Կոռուպցիայի մեջ եք մեղադրվում, վարույթ կա՞․ Էդգար Ղազարյանը՝ ֆիննախին (video) Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին». Ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ-ում ընդդիմադիրների հետ միջադեպի կենտրոնում հայտնված ՔՊ-ականը Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում Աթոռամարտ, կրակոցներ, դանակներ․ երեք օրվա կրիմինալ պատկերը (video) Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյան Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am