Երկու ամիս առաջ «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակումից հետո դեռ նախաքննությունը շարունակվում է, սակայն, քննչական կոմիտեն այս գործով անգործության է մատնված:
Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայելի» ակումբի սեփականատեր, «Հայելի» կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ-փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
«Երկու ամիս անց պարզվում է, որ Քննչական կոմիտեին ժամանակ է հարկավոր, որ նախաքննությունը շարունակի, անգամ դեռ մեղադրանք առաջադրված չէ խուլիգանության և խտրական վերաբերմունքի համար: Մենք դիտարկում ենք, որ այս ամենը ոչ միայն լրագրողի աշխատանքը խոչընդոտել է, այլ նաև խուլիգանական արարք՝ խտրականության հիմքով, քանի որ հարձակում է տեղի ունեցել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա: Այսինքն՝ եղել է հենց հարձակում, դա տեղի է ունեցել խուլիգանական արարքի միջոցով, և հանրային կարգն է խախտվել՝ հիմքում ունենալով խտրականությունը»,-ասաց Փոստանջյանը:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը