Հայաստանի վարած քաղաքականությունը շատ վտանգավոր է. դա վերաբերում է թե տնտեսական ու սոցիալական ծրագրերին, թե արտաքին ու ներքին քաղաքականությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում հայտարարեց Արցախի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանը:
«Այն թվերը, որ հեռուստատեսության էկրաններին տեսնում եք, իրականությանը չի համապատասխանում: Ղարաբաղի հարցով էլ ոչ թե տարել են փակուղի, այլ կա թաքուն մեկ ծրագիր, որի մասին իմ հարցազրույցում ասել եմ: Տողատակերը չեմ բացել, հասկացողը հասկացել է, թե ինչ եմ ասել: Այնպես չէ, որ Հայաստանի իշխանությունները կամ իշխանության ղեկին նստածը իմ թշնամին է, իմ թշնամին են նրանք, որոնք հակահայ, հակաղարաբաղյան, հակապետական ծրագրեր կփորձեն կյանքի կոչել: Դա վերաբերում է նաեւ Արցախի ղեկավարին՝ իր բոլոր իշխանավորներով»,-ասաց Բալասանյանը:
Իր ելույթի վերջում նա հայտարարեց. «Ես տրամադրված եմ վճռական, համոզված եմ՝ հաղթելու ենք ոչ միայն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում, այլեւ Ղարաբաղի հարցում»:
Համագումարում միաձայն որոշում կայացվեց Վիտալի Բալասանյանին առաջադրել Արցախի նախագահի թեկնածու 2020 թվականին կայանալիք ընտրություններում:
Հիշեցնենք, որ Արցախում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի վերջին:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը