Ձախողումների պատասխանատվությունը դնել ուրիշների վրա, ձեռքբերումների դափնիները վերցնել ձեռքը. վարչապետի պոպուլիզմն իր վարկանիշը շարունակ իջեցնում է

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում իշխանության ճյուղերի միջև բալանսը մնում է խախտված, չեն գործում զսպումներն ու հակակշիռները:

Իշխանության երկու թևերի գործունեությունը, կարծես թե, ստվերվում է գործադիրի կողմից: Ավելին՝ շարունակվում է իշխանության գերկենտրոնացման գործընթացը:

Խորհրդարանը չունի համապատասխան մասնագիտական որակները, որպեսզի պառլամենտում լուրջ քաղաքական դիսկուրս ծավալվի և մասնագիտական կարծիքներ ձևավորվեն, որի հետ կառավարությունը հաշվի կնստի:

Մյուս կողմից էլ դատական համակարգին իշխանությունների նախաձեռնությամբ սպասվում է ամբողջական վեթինգ:

Միակ դատական մարմինը, որը մնացել է ինքնուրույն, Սահմանադրական դատարանն է, որի հարցերն էլ ցանկանում են լուծել ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխությունների և վերակազմավորման միջոցով:

Ստացվում է, որ կառավարությունը փորձում է հասնել իշխանության ճյուղերի նկատմամբ տոտալ վերահսկողության:

Սակայն բևեռացման պրոցեսը տեղի է ունենում ոչ միայն իշխանության թևերի միջև, այլ հենց բուն իշխանության ներսում:

Առաջին հայացքից թվում էր, թե վարչապետի պաշտոնում հաստատվելուց հետո Փաշինյանը իր կուսակցության, իր խորհրդարանական թիմի ներսում և կառավարությունում կձևավորի կայացած գործիչներից կազմված բազա, որպեսզի պատասխանատվությունը ամբողջովին չընկնի իր ուսերին, այլ այն բաշխվի իշխանության թևերի միջև:

Խոսքը համապատասխան թիմ ստեղծելու մասին է, որի վրա անհրաժեշության դեպքում Փաշինյանը կարող էր հենվել, սակայն Փաշինյանն ընտրեց միանձնյա առաջնորդ լինելու տարբերակը: Առաջնորդ դափնիների, բայց ոչ պատասխանատվության առումով:

Պատահական չէ, որ ցանկացած խնդիր, լինի գերկարևոր, թե երկրորդական-երրորդական-միլիոներորդական, արժանանում է վարչապետի մեկնաբանությանը:

Բացի այդ, Փաշինյանն աչքի է ընկնում ֆեյսբուքյան գերակտիվությամբ: Վերջինս փորձում է իր լայվերի, սելֆիների ու գրառումների միջոցով միշտ հանրության ուշադրության կենտրոնում լինել և թույլ չտալ, որ որևէ գործիչ հանկարծ փորձի իրենից խլել առաջինի դերակատարությունը:

Իսկ այն գործիչները և պաշտոնյաները, որոնք կարող են Փաշինյանի իշխանության համար վտանգ ներկայացնել, միանգամից անվանարկվում են և դառնում են իշխանական քարոզչամեքենայի հիմնական թիրախներից մեկը:

Այս առիթով արժե հիշել, թե ինչպիսի քարոզչական գրոհների ենթարկվեցին ԱԱԾ և ոստիկանության ղեկավարները, կադաստրի կոմիտեի նախագահը իրենց հրաժարականներից հետո:

Այսինքն՝ գրեթե ամեն օր ժողովրդավարությունից խոսող վարչապետը, որ որոշ ժամանակ առաջ հայտարարում էր սուպերվարչապետական համակարգի անթույլատրելիության մասին, շատ լավ հարմարվել է սուպերվարչապետի իր կարգավիճակին և մոռացել նախկինում իր ունեցած ելույթները:

Սակայն բավարար չէ, որ Փաշինյանը իշխանության բոլոր սանձերը կենտրոնացրել է իր ձեռքերում, մի բան էլ ցանկություն ունի ազատվել կառավարությանն ուղղված քննադատությունների և ձախողումների համար պատասխանատվությունից, միևնույն ժամանակ իշխանության ձեռքբերումների դափնիները վերցնել իր ձեռքը:

Իսկ այդ նպատակով ձախողումների պատասխանատվությունը պետք է դնել ուրիշի ուսերին: Եվ այս համատեքստում պատահական չէ, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Փաշինյանը ցանկություն ունի, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկիրը անցում կատարի նախագահական կառավարման համակարգի:

Դեռևս անցյալ տարի Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր.

«Եթե տեսնենք, որ պետք է խորհրդարանական համակարգը փոխենք, հանրության մեծ շրջանում համոզմունք կա նորից վերադառնալու նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք, ժողովուրդ ջան։ Եթե դուք դա ուզեք, մենք դա կանենք»:

Ըստ էության, նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու միջոցով Փաշինյանն իրեն է տեսնելու նախագահի պաշտոնում, երբ կստանձնի արբիտրի դերը ու կկարողանա «սևագործության» պատասխանատվությունն ամբողջովին դնել վարչապետի ուսերին, և եթե վարչապետի դեմ բողոք հասունանա, կփոխի նրան ու այդպես շարունակ, իսկ ինքն անվնաս դուրս կգա բոլոր պրոցեսներից:

Սակայն վարչապետ Փաշինյանը հաշվի չի առնում, թե արդյոք իր վարկանիշը կդիմանա ժամանակի փորձությանը մինչև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի իրականացումը, քանի որ իշխանությունը բազմաթիվ տնտեսական ու քաղաքական խնդիրներ ունի լուծելու, բայց դրա փոխարեն ընկած է պոպուլիստական քայլերի հետևից, որի արդյունքում վարչապետի վարկանիշը շարունակում է անկում գրանցել:

Այնպես որ, դեռ հանրաքվեն «հորով-մորով» անել է պետք, էլ չենք խոսում ընտրվելու մշուշոտ շանսերի մասին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 515 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին Օդի ջերմաստիճանն այսօր, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև Իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը Հայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբ «Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները․ Կարապետյան Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Երբ չես հարգում քո Սահմանադրությունը, թշնամին քիթը խոթում է երկրիդ ներքին գործերի մեջ․ Զաքարյան Չարենցավանում բախվել են «Toyota Camry»-ն, «Opel»-ը, «Mitsubishi»-ն և «Lada»-ն․ կա 4 վիրավոր Երևանի շենքերից մեկում աղջիկը սպառնացել է վերջ տալ կյանքին Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային Բերդիկ գյուղում բախվել են «Kia Sportage»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ կան վիրավորներ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին ընդառաջ. մեկնարկում է Վարդավառի պահքը Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am