Ղուկասյանը դարձավ WBA Asia South չեմպիոն՝ հաղթելով տանզանիացի Բուշիրին (տեսանյութ)
Ռուսաստանցի բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը հաղթանակ է տարել տանզանիացի մարզիկ Կուլվա Բուշիրի նկատմամբ՝ դառնալով WBA Asia South չեմպիոն: Մենամարտը տեղի է ունեցել ուրբաթ Մոսկվայում, հաղորդում է Известия-ն:
Հաղորդվում է, որ չեմպիոնի կոչման համար պայքարը ձգվել է 10 ռաունդ: Հայազգի բռնցքամարտիկը մարտի ամբողջ ընթացքում գերիշխող դերում է եղել մրցակցի նկատմամբ: Դատավորները նրան միաձայն հաղթանակ են շնորհել:
Մրցության շրջանակում ՌԴ մայրաքաղաքում արդեն իսկ տեղի է ունեցել 5 մենամարտ: Իրենց մարտերում հաղթանակ են գրանցել ռուսաստանցիներ Վալերիա Ռոդիոնովան, Վարդան Հարությունյանը, Վլադիմիր Միշևը: Ռուսաստանի չեմպիոն է դարձել Գևորգի Չելոխսաևը:
Տեսանյութը՝ այստեղ: