Նիկոլ, դե ասա` ես էն ժամանակ ապուշ էի․ Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին հնարավոր կլիներ անկեղծ համարել, եթե Փաշինյանը նաև ասեր, որ ինքը ցավում է, որ եղել է Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում. «Նիկոլ Փաշինյանը պարզապես սահմանազատվում է առաջին նախագահից: Կա նաև այսպիսի տեսակետ, որ Փաշինյանի այդ հայտարարությունները մերձավորի կամ էլ ուսուցչի նկատմամբ ոչ հարգալից վերաբերմունք է»,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Պարույր Հայրիկյանը:


Դիտարկմանը՝ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չարիք է, ուրեմն չարիք է նաև նրա գաղափարակից ընկեր Նիկոլ Փաշինյանը, Հայրիկյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի պետք է ասի, որ ինքը ժամանակին խորապես չի գնահատել իրավիճակն ու դարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գործիքը:

Հարցին՝ Հայաստանում ներքաղաքական մի շարք զարգացումներ կան և Լևոն Տեր-Պետրոսյանը տարօրինակ կերպով լռում է, ի՞նչն է պատճառը, Հայրիկյանը պատասխանել է, որ սա փոթորիկից առաջ լռություն լինելուց բացի կարող է լինել նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն ծեր է, ինչպես ինքն է ասել, դրա համար էլ լռում է. «Կա նաև մեկ այլ բան, որ Նիկոլ Փաշինյանը՝ չփոխելով Սահմանադրությունը, շատ ուժեղ հարված հասցրեց Լևոն Տեր-Պետրոսյանին»:

Պարույր Հայրիկյանը խոսել է նաև Հայաստանում տիրող ատելության մթնոլորտից և ասել, որ իշխանությունը քայլեր չի անում այդ մթնոլորտը մաքրելու համար:

դիտվել է 3485 անգամ
Լրահոս
«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել» Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվում «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում Գյումրու ՔՊ ղեկավարը թմրանյութի մեկ թեստ է հանձնել. արյան և մազի հետազոտությունները չկան Արփինե Սարգսյանը ազատել է համակարգի թիվ մեկ «գործակալի» ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում է Ինքնապաշտպանության բնազդ էլ չունեն Դեպի Ղազախստան ամերիկյան ավտոշուկայից մեքենաների գործարքները շարունակվում են` առանց Հայաստանի ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Լարսը փակ է Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաշինյան․ ովքեր SMS ծնգոցով հրաժարվել են պաշտոնից, հերոսներ են․․․ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ Նախկին լրագրողը՝ ՆԳ նախարարի տեղակալ ՍԴ–ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը Եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․ Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»․ MediaHub Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Զախարովա Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»․ MediaHub ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am