Ովքեր և ինչպես տապալեցին «Համահայկական հիմնադրամ»-ի այս տարվա դրամահավաքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի 2019 թվականի հանգանակության ընթացքում հավաքվել է մոտ 9.856.100 դոլար: Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: 2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար: Ընդանուր առմամբ, այս տարվա հանգանակությունը շատ ավելի փոքր է, քան նախորդ տարիներինը, և դա ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Թավշյա հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանը ամեն պատեհ և անպատեհ առիթ օգտագործում էր՝ խոսելու Հայաստանի շուրջ Սփյուռքի համախմբման, համահայկական ներուժի գեներացման անհրաժեշտության մասին: Իհարկե, ողջունելի կոչեր են, սակայն պետք է փաստել, որ վարչապետի խոսքերը բարի կենացներից այն կողմ այդպես էլ չանցան:

Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում, որպեսզի շահի Սփյուռքի վստահությունը. հասկանալի է, որ, պարզապես, հներին գող ու թալանչի հանելով՝ այդ վստահությունը ձեռք չես բերի: Սկզբում Փաշինյանը փակեց Սփյուռքի նախարարությունը, իսկ մինչ այդ նախարար Մխիթար Հայրապետյանը, կարելի է ասել, ոչնչով էլ աչքի չընկավ, բացի նույն բարի կենացների մակարդակի հայտարարություններից: Հիշեցնենք, վերջինս մեծ ներգաղթի էր պատրաստվում, սակայն հետագայում ստիպված էր ընդունել, որ Սփյուռքը իր էնտուզիազմը այս հարցում չի կիսում: Այնուհետև, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ ստեղծվեց, որի ղեկավար նշանակվեց Զարեհ Սինանյանը: Ի՞նչ է արել Սինանյանը այս ընթացքում Սփյուռքի վստահությունը հետ բերելու համար: Նրա մի քանի այցերը ՌԴ և հանդիպումը հայկական համայնքի հետ, կարծես թե, որևէ պտուղ չեն տվել, իսկ եթե տվել են, ապա այնչափ փոքր, որ անգամ ինքը՝ Սինանյանը, այդ մասին հարկ չի համարել հայտնել:

Իշխանություններին, ինչ խոսք, հաջողվել է «Հայաստան» Համահայկական հիմնադրամը դարձնել համահայկական քննարկման առարկա, սակայն ոչ թե հիմնադրամի հանդեպ վստահության աճի, այլ հիմնադրամը վարկաբեկելու առումով: Նոր իշխանությունների առաջին խոշոր բացահայտում-քրեական գործերից թվով երկրորդը կապված էր «Հայաստան» հիմնադրամի՝ այդ պահին գործող տնօրենի անձի հետ: Ճիշտ է, հետո պարզվեց, որ տնօրենը հիմնադրամի միջոցները չէր յուրացրել: Կազինոյում կամ բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք էր կատարել ու հետո արագ վերականգնել: Բայց դեպքը լավ «թմբկահարված» էր և, ինչպես հին հրեական անեկդոտում է ասվում` «նստվածքը մնաց»: Նոր տնօրեն Հայկակ Արշամյանը, թեև կայսերական ծրագրեր էր կազմում այս տարվա հեռուստամարաթոնի շուրջ, սակայն կարելի է ասել, որ այս ձախողումը նաև նոր տնօրենի և հիմնադրամի նոր ղեկավար կազմի ձախողումն է: Վերջիններիս թերացումների հետևանքով այժմ Սփյուռքի յուրաքանչյուր մեր հայրենակից տաս անգամ կմտածի՝ հիմնադրամին մեկ ցենտ հանգանակելուց առաջ:

Իհարկե, երեկվա ձախողման մեղավորները ոչ միայն շարքային պաշտոնյաներն են, այլ նաև գլխավոր գործող անձը՝ Նիկոլ Փաշինյանը: Թերևս, վերջինս վստահ էր, որ հատկապես Արցախի հանդեպ իր վարած քաղաքականությունը աննկատ կմնա Սփյուռքի կողմից, աննկատ կմնա Արցախյան ազատամարտին մասնակցած բարձր սպայական կազմին՝ ասֆալտին փռելու սպառնալիքները, գեներալների վարկաբեկումը, Արցախի նախագահին «մարզպետ»-ով դիմելը, արցախցի-հայաստանցի արհեստական բաժանարար գծեր ստեղծելը՝ այս ամենը, փաստորեն, աննկատ չի մնացել և հիմնադրամի գոյության ողջ ընթացքում ամենափոքր հանգանակությունը ասվածի վառ ապացույցն է…

Այսպիսով՝ Սփյուռքը ցույց է տալիս, որ համաձայն չէ Փաշինյանի և իր թիմի այդ քաղաքականության հետ և չի պատրաստվում օժանդակել այդ թիմին. երեկ հանգանակված գումարը լավագույն կերպով է արտահայտում Փաշինյանի կողմից առաջ քաշված համահայկականության թեզի իրական պատկերը...

 lurer.com

դիտվել է 1412 անգամ
Լրահոս
Լռի՛ր ու հիշի՛ր՝ ով էիր երեկ, ինչ էիր անում և ում էիր ծառայում. Միհրան Մախսուդյան Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն. Թոմ Բերենդսեն Տիգրան Աբրահամյանի պատասխանը՝ Փաշինյանի սպառնալիքին․ «Արմատախի՞լ է անելու, իրենից ուղղորդվողների՞ն» (video) Հայաստանում ներքին հարցեր կան․ մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով Մի անսպասելի բան, որ հենց այդ պահին լինելու է Նիկոլի հետ (video) «Դուք իմ համար զապադլո եք․ ո՞նց Փաշինյանը քցեց Արամ Սարգսյանին»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպե՞ս Սերբիայում «Ոուսանողական ցուցակը» հաղթեց շուրջ 1,5 տասնամյակ իշխող ուժին Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը «Գործակալների մասին խոսելիս՝ ինքը պետք է շատ ուշադիր լինի». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկում․ քաղաքացուն օգնություն է ցուցաբերվել Ողբերգական ավտովթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ ԱՆ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է․ ՀՀ ԱԱԾ Աղետալի վիճակ էր․․․պատրաստ ենք բոլոր սցենարներին․ Մարիաննա Ղահրամանյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին (video) ՔՊ-ն ռեկորդային ցածր տոկոս է հավաքել. Նարեկ Կարապետյան (video) Լա՛վ լսեք՝ ինչ սադրանք է Ադրբեջանը պատրաստում Հայաստանի դեմ․․․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ Մի գիշերվա հարց է․ ՏԻՄ ընտրություններով Նիկոլն արագացրեց․․․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանն ահազանգ է ուղարկել Արփինե Սարգսյանին․․․ ՆԳ նախարարը փակագծեր բացեց (video) Նիկո՛լ, ես խնդրում եմ․ Անժելա Թովմասյան (video) Փաշինյանը «կրակեց»․ ասեմ՝ ինչ է եղել բոլոր համայնքներում․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ «Հեղափոխությունը թակեց Նիկոլի դուռը․ առավոտվա հիստերիան»․ Սուրեն Սուրենյանց (video) Վատ լուր ունեմ Փաշինյանի համար․ Անժելա Թովմասյան (video) ՌԴ ԶՈւ–ն Խմելնիցկի մարզում հարվածել է էլեկտրական ենթակայանի. ՌԴ ՊՆ Ահազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են Էրդողանի խորհրդականը զրկվել է պաշտոնից Բաքվին քննադատելուց հետո Կոտայքում վթարային ջրանջատում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am