Ես պետք է ասեմ՝ զուսպ լինելը լավ բան է: Աննա Հակոբյանը վարում է դիլետանտ գործունեություն, որը չի բարձրացնում մեր երկրի հեղինակությունը: Ցավում եմ, որ Աննա Հակոբյանի նախկին գործընկերները ծաղրում են նրա գործունեությունը, ու պետք է որ նա այդ ամենից հետևություններ անի: Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Կարինե Աճեմյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝Աննա Հակոբյանի՝ դիրքեր այցելությանը:
Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը կարծում է, որ Աննա Հակոբյանի նման քայլերը շատ ավելի խորը նպատակներ են հետապնդում և անգամ իշխանական կուլիսներում խոսում են, որ նա ցանկություն ունի քաղաքական ավելի մեծ ներգրավվածություն ունենալու. «Աննա Հակոբյանը բավականին լուրջ ազդեցություն ունի «Քաղաքացիական պայմանագրի» ներսում: Իզուր չեն Մեհրիբան Ալիևայի հետ համեմատությունները և շատ հավանական է, որ նա առաջիկայում կունենա քաղաքական որևէ պաշտոն»:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ չցանկացավ պատասխանել այս հարցին՝ պատճառաբանելով՝ուզում է լինել «թրենդի» մեջ:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակներում իրականացվող քաղաքական հետապնդումներին, ու այդ գործի դատավարությանը՝ Կարինե Աճեմյանը նշել է, որ ինքն էլ կիսում է Ֆրանսիայից եկած փաստաբանի տեսակետը, համաձայն որի ՝ «Մարտի 1»-ի գործը վատ բեմադրված թատրոն է. «Ես իսկապես ցավում եմ, որ այս ամենին մասնակցում է ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև Արմեն Գևորգյանը, Սեյրան Օհանյանը»:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով դատական աղմկահարույց բոլոր գործերը ցույց են տալիս, որ իրավական ոլորտում կադրերի շատ լուրջ խնդիր կա, ինչի պատճառով էլ դատական բոլոր պրոցեսներում տրամաբանություն կամ հետևողականություն չկա:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը
Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը