Այս օրինագծով մենք ասում ենք՝ հարգելի քաղաքացի, շուտ վերադարձիր, մի սպասիր մինչեւ քո 27 տարին լրանալը, արի ծառայիր մեկ ամիս, վճարիր 10 մլն դրամ, որով երկու քաղաքացի քո փոխարեն կծառայի եւս երկու տարի: Այս մասին, նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Օրինագիծը կոչվում է «Արագացված զինվորական ծառայության մասին»:
«Ըստ էության, եթե նրանք չեն ներկայացել ոչ մի զորակոչի, նրանք, մուծում են 3,6 մլն դրամ: Այս կարգավորումը գործում է 2005 թվականից: Մինչ օրս մեր քաղաքացիները հնարավորություն են ունեցել չծառայել, գտնվել արտերկրում, զինապարտության տարիքը լրանալուց հետո վերադառնալ Հայաստան, մուծումները կատարել եւ պատասխանատվության չենթարկվել: Ես առաջարկում եմ մեր հայրենակիցներին վերադառնալ մինչեւ 27 տարեկանը լրանալը եւ վճարել 10 մլն դրամ, որից հետո ծառայել արագացված ընթացակարգով՝ մեկ ամիս: Այդ ընթացքում նրանք սովորելու են զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, զենքից օգտվելու կարգը, տալու են զինվորական երդում, պարտավորվելու են ներկայանալ զորահավաքներին, ընդգրկվելու են պահեստազորում: Այսինքն մեր պահեստազորը համալրվելու է մեկ զինվորով, ՊՆ-ն ունենալու է հավելյալ 10 մլն դրամ»,-ասաց Հայկ Սարգսյանը:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը