ԿամԱԶ-ով կեղտը դուրս եկավ ջրի երես

 

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է համայնքին նվիրատվություն կատարած անձանց անունները, և տեղակացրել, որ նրանք բոլորը քաղաքապետարանի շնորհակալագիր են ստացել:
Դրանց թվում է նաև Սանվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ին, որը Երևանին 3 ԿամԱԶ է նվիրել:
«Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցելու Երեւանի զարգացմանը:
Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.
1.Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) -10 հատ, աղբատար KO 427-72 «ԿամԱԶ» -53605-773950-48 -2 հատ, KO440B1-01 «ԿամԱԶ» -65115-3081-50 -2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար «ԿամԱԶ» 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» 43253-3010-69 -3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ «ԿամԱԶ» 65115-773962-50, 1 հատ»,- գրել է խոսնակը:
Դասականը կասեր` խոստովանեցի ՞ ր զավակս: Այդ ինչու էիք ընդամնեը երկու օր առաջ գլխապատառ հերքում. Հայկ Մարությանը, ասում էր, թե չի հիշում` ովքեր են նվիրատուները, նրա խոսնակն էլ պնդում էր` Սամվել Ալեքսանյանը որեւէ նվեր չի արել:
Զավեշտն հասել է այնտեղ, որ հիմա էլ պնդում են,թե Սամվել Ալեքսանյանի հետ իրենք գործ չեն ունեցել, պայմանագրի տակ տնօրենն է ստորագրել: Իսկ ինչ-որ մեկը մտածու մ էր, որ Սամվել Ալեքսայանն անձա ՞ մբ պետք է ստորագրեր այդ թղթի տակ: Հնարավոր է անգամ, որ փաստաթղթերով այդ ընկերության տերը ոչ թե Սամվել Ալեքսանյանն է, այլ օրինակ նրա կինը` տիկին Շողերինան, կամ էլ նրա բազմանդամ ընտանիքի անդամներից մեկ ուրիշը` աղջիկը, տղան, քույրը.... Լրաջեցեք պարոնայք, դուք կարգին սերիալում չեք: Դրանից իրականությունը չի փոխվում: Ժամանակիրն, երբ նույն Սամվել Ալեքսանյանը ծառայում էր նախկին իշխանություններին ու նման կարգի նվերներ եր տալիս, ձեզ թվում է`  թղթերի տակ ի՞նքն էր ստորագրում:
Ի վերջո, հերքում եք, որ ի՞նչ անեք, գոնե պարզ ասեք, որ մարդը նվիրել է: Հա, ու մեկ էլ շնորհակալություն հայտնելուց բացի նաև հիշեք, որ առանց ավագանու` քաղաքապետն ու քաղաքապետարանն իրավունք չունեն նման թանկարժեք նվերներ ընդունել` դա կոռուպցիա է: Ասենք նաև, որ հեղափոխական իշխանությունը Սամվել Ալեքսանյանի աղջկա ընկերությանը` <<Ալեքս տեքստիլին>> հարկային արտոնություն է տվել, և ընդհանրապես բոլոր բիզնեսների առաջ կանաչ է լույս է վառել, որ Ալեքսանյանը այս կարգի նվերներ անի իշխանությանը:

Հայկ Դավթյան

դիտվել է 2028 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am